Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Խըյուլ, Իրշատ Եւ Ֆաժըր Արապսալիմ Բ. Դասակարգէն Փոխադրուեցան Դ. Դասակարգ
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց յայտագիրը Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի կիսաւարտական հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի պիտի ունենան հետեւեալ ձեւով.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 4 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նըժմէ- Շապապ Սահել | 3:30 | Մարզական Աւան |
|
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 17 ԱՊՐԻԼ |
||
| Անսար – Սաֆա | 3:30 | Սայտա |
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանին, մրցումները տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Թրիփոլի | 2:30 | Մարզական Աւան |
| Ահտ – Ահլի Սայտա | 2:30 | Սաֆա |
|
ՇԱԲԱԹ, 3 ՄԱՐՏ |
||
| Ռասինկ – Շապապ Սահել | 2:30 | Ժունիէ |
| Մապարրա – Ախա Ահլի Ալէյ | 5:30 | Պէյրութ |
|
ԿԻՐԱԿԻ, 4 ՄԱՐՏ |
||
| Թատամոն Սուր – Նըժմէ | 2:30 | Սուր |
| Անսար – Սալամ Սուր | 5:30 | Պէյրութ |
Ֆետերասիոնը Բ. դասակարգի երեք խումբերու` Խըյուլի, Իրշատի եւ Ֆաժըր Արապսալիմի կատարած դարձի բոլոր մրցումները չեղեալ նկատելով յայտարարեց, որ անոնք երեքն ալ ուղղակիօրէն կը փոխադրուին Դ. դասակարգ` ֆետերասիոնին օրէնքները խախտած ըլլալուն համար:
Ատկէ բացի, առաջին երկուքը 10 միլիոն 800 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան, իսկ երրորդը` 10 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի:
Այս իրադարձութեան լոյսին տակ բնականաբար Բ. դասակարգի ախոյեանութեան մրցումները փոփոխութիւն կրեցին:
Ստորեւ կու տանք 10-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Ղազիէ | 2:15 | Քֆարժոզ |
| Շապապ Թրիփոլի – Իժթիմահի | 2:15 | Թրիփոլի |
|
ՇԱԲԱԹ, 3 ՄԱՐՏ |
||
| Մաուատտէ Թրիփոլի – Հարաքեթ Շապապ | 2:15 | Թրիփոլի |
| Նահտա Պար Էլիաս – Սաժես | 2:15 | Խիարա |

