Լիբանանեան Ֆութպոլ.Նըժմէ Մեծ Քայլերով Կ՛Ուղղուի Դէպի Տիտղոս

Լիբանանի ֆութպոլի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Նըժմէ 1-0 արդիւնքով յաղթեց Շապապ Սահելի եւ այժմ անիկա մեծ քայլերով կ՛ուղղուի դէպի տիտղոս:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Նըժմէ այժմ 49 կէտով կը գրաւէ պարագլուխի դիրքը` տասը կէտի առաւելութիւն մը ունենալով Սաֆայի վրայ, որ 2-1 արդիւնքով յաղթեց Ախա Ահլի Ալէյի:

Անսար 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ահտի հետ, մինչ Սալամ Սուր 1-0 արդիւնքով յաղթեց Մապարրայի: Մնացեալ երկու մրցումները` Թատամոն Սուր – Թրիփոլի եւ Ռասինկ – Ահլի Սայտա, աւարտեցան 0-0 արդիւնքով:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ՄՐՑ.  ԿԷՏ

1.- Նըժմէ                     18          49 (36-13)
2.- Սաֆա               16          39 (36-11)
3.- Ահտ                      17          37 (31-14)
4.- Անսար               18          37 (31-18)
5.- Ախա Ալէյ                  17          24 (25-22)
6.- Շապապ Սահել        18          21 (18-19)
7.- Ռասինկ              18          18 (13-21)
8.- Թատամոն Սուր       16          16 (12-19)
9.- Սալամ Սուր          18          15 (25-36)
10.- Թրիփոլի            17          14 (15-21)
11.- Մապարրա          17          9 (14-34)
12.- Ահլի Սայտա         18          7 (14-42)

 

 

Share this Article
CATEGORIES