ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. – ԵՒՐՕ-2013-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԶՏՈՒՄԻ ՄՐՑԱՇԱՐՔ. Գ. ԽՄԲԱԿԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԱՆ ԱՆՏՈՐՐԱ – ԿԱԼԵՍ ԲԱՑՄԱՆ ՃԱԿԱՏՈՒՄՈՎ

Նախորդ շաբաթ սկսան Եու. Է. Էֆ. Ա.ի Եւրօ 2013-ի երիտասարդներու ախոյեանութեան զտումի մրցումները, երբ Գ. խմբակին մէջ իրարու դէմ ճակատեցան Անտորրա եւ Կալես: Մրցումը աւարտեցաւ հիւր կազմին` Կալեսի յաղթանակով` 1-0 արդիւնքով:

Հայաստանի երիտասարդներու հաւաքականը, որ մաս կը կազմէ այս խմբակին, զտումի իր առաջին մրցումը պիտի կատարէ 7 յունիսին` հիւրընկալելով Մոնթենեկրոն:

Հայաստան, որ ցարդ առանց մարզիչի է, բնականաբար մինչեւ այդ առաջին մրցումին օրը պիտի ունենայ իր մարզիչը` աւելի լաւ արդիւնքներ արձանագրելու համար:

Ստորեւ կու տանք Հայաստանի կատարելիք մրցումներուն յայտագիրը.

7 յունիս 2011` ՀԱՅԱՍՏԱՆ – Մոնթենեկրօ
3 սեպտեմբեր 2011` Անտորրա – ՀԱՅԱՍՏԱՆ
6 սեպտեմբեր 2011` Չեխիա – ՀԱՅԱՍՏԱՆ
11 նոյեմբեր 2011` ՀԱՅԱՍՏԱՆ – Չեխիա
15 նոյեմբեր 2011` ՀԱՅԱՍՏԱՆ – Կալես
12 յունիս 2012` ՀԱՅԱՍՏԱՆ – Անտորրա
15 օգոստոս 2012` Կալես – ՀԱՅԱՍՏԱՆ
10 սեպտեմբեր 2012` Մոնթենեկրօ – ՀԱՅԱՍՏԱՆ

 

Share this Article
CATEGORIES