Տեղեկատուութիւն. «Իմ Հայաստան» Համահայկական Փառատօնի Վերաբերեալ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը 2012 թուականին  իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը:

«Իմ Հայաստան» փառատօնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնումը, հայ մշակոյթի եւ մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստան-Արցախ-սփիւռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցութեան նոր ձեւաչափերի ձեւաւորմանն աջակցելը, Հայաստանի եւ սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արուեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակոյթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի յայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են հետեւեալ  միջոցառումները`

1.- «Հայ գրողների համահայկական համաժողով»` ապրիլի 18-23-ը:
2.- «Պարարուեստի օրեր»` յունիսի  25-ից յուլիսի 15-ը (բացումը` յունիսի 29-ին, փակումը` յուլիսի 10-ին):
3.- «Երգչախմբային  արուեստի օրեր»` յուլիսի 25-ից օգոստոսի 15-ը (բացումը` օգոստոսի 8-ին, փակումը` օգոստոսի 14-ին):
4.-  Անհատ կատարողների  ելոյթներ` յունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատուածում:
5.- «Դուդուկի համահայկական փառատօն»` սեպտեմբերի 6-18-ը (բացումը` սեպտեմբերի 14-ին,  փակումը` սեպտեմբերի 18-ին):
6.- «Լրագրողների  համահայկական VI համաժողով»` հոկտեմբերի 4-7-ը:

Փառատօնին կարող են մասնակցել սփիւռքի տարբեր համայնքների պարային համոյթներ, երգչախմբեր եւ անհատ կատարողներ:

Փառատօնին իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ ճանաչուած խումբեր եւ անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետութիւնից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնից:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են վարպետութեան դասընթացքներ պարուսոյցների եւ խմբավարների համար, ինչպէս նաեւ հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի շրջանակներում պատրաստ է հոգալու մասնակիցների սննդի ծախսերը (4 օր), անհրաժեշտութեան դէպքում տրամադրելու հիւրատուն, վարձակալելու համապատասխան դահլիճներ եւ թեքնիք անհրաժեշտ միջոցներ, ապահովելու փոխադրամիջոցով, իրականացնելու միջոցառումների կազմակերպական աշխատանքները:

Փառատօնի ծրագիրը կը կազմուի մասնակցութեան յայտերն ամփոփելուց յետոյ:

Յայտերը կ՛ընդունուեն մինչեւ ապրիլի 1-ը` ելեկտրոնային փոստի հետեւեալ հասցէներով` [email protected], [email protected]:

«Իմ Հայաստան» փառատօնի մասնակցութեան հրաւէրները կ՛ուղարկուեն մինչեւ ապրիլի 30-ը:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել Հայաստանի սփիւռքի նախարարութիւն կամ «Իմ Հայաստան» ծրագրի գրասենեակ:

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն

Հասցէ` Վազգէն Սարգսեան 26/1
Հեռ.` (+374 10) 58 56 01 (117)
Ֆաքս`(+374 10) 58 91 57
Կայք` www.mindiaspora.am
Էլ.փոստ` [email protected]
[email protected]
[email protected]

 

Share this Article
CATEGORIES