ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՖՈՒԹՊՈԼ. Վաղը` Անսար – Նըժմէ
Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, վաղը` կիրակի, 25 մարտին, երեկոյեան ժամը 5:30-ին, Մարզական աւանին մէջ տեղի պիտի ունենայ Անսար – Նըժմէ գագաթի ճակատումը: Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին որոշումով այս մրցումին հսկող նշանակուած է ֆետերասիոնի անդամ Մազեն Քուպէյսի:
Այսօրուան յայտագիրին վրայ են երեք, իսկ վաղուան յայտագիրին վրայ` երկու մրցումներ: 20-րդ հանգրուանը կ՛աւարտի երկուշաբթի` Ահտ – Սաֆա մրցումով:
Ստորեւ կու տանք 20-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Ախա Ալէյ | 2:30 | Պէյրութ |
| Մապարրա – Ահլի Սայտա | 2:30 | Սաֆա |
| Սալամ Սուր – Թրիփոլի | 2:30 | Սուր |
| ՎԱՂԸ | ||
| Անսար – Նըժմէ | 5:30 | Մարզական Աւան |
| Ռասինկ – Թատամոն Սուր | 3:30 | Ժունիէ |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ||
| Ահտ – Սաֆա | 3:30 | Սայտա |
ՆՇԵՆՔ, որ 17-րդ հանգրուանէն յետաձգուած Սաֆա – Թրիփոլի մրցումը տեղի պիտի ունենայ ուրբաթ, 30 մարտին, յետմիջօրէի ժամը 3:30-ին, Մարզական աւանին մէջ:
CATEGORIES Մարզական

