Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները

– Մանչեսթըր Եունայթըտ Կ՛Ուղղուի Դէպի 20-Րդ Տիտղոս
– Եուվենթուս` Պարագլուխի Դիրքին Վրայ
–  Պարսելոնա Կը Մօտենայ Ռէալ Մատրիտի

Ուէյն Ռունի (ձախին)` իր նշանակած կոլէն ետք

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն, արձանագրուեցան կարգ մը հետաքրքրական եւ որոշ չափով նաեւ անակնկալ արդիւնքներ:

Սկսելով Անգլիայէն, Մանչեսթըր Եունայթըտ մեծ քայլ մը առաւ դէպի 20-րդ ախոյեանութեան տիտղոս` ութ կէտի առաւելութիւն մը ունենալէ ետք Մանչեսթըր Սիթիի վրայ, որ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Արսենալէն: Միքել Արթեթա նշանակեց Արսենալի կոլը (87-րդ)` աւելի քան 60 հազար հանդիսատեսներու ներկայութեան:

Աւելի քան 75 հազար համակիրներու ներկայութեան, Եունայթըտ 2-0 արդիւնքով յաղթեց Քուինզ Փարք Ռէյնճըրզի: Ուէյն Ռունի (15-րդ` փենալթիով) եւ Փոլ Սքոլզ (68-րդ) նշանակեցին Եունայթըտի կոլերը:

Սակայն նախքան առաջին կոլին նշանակումը, Ռէյնճըրզէն Շոն Տերի կարմիր քարտ մը ստացաւ (14-րդ):

Եուվենթուսի մարզիկները կը տօնեն իրենց յաղթանակը

Լիվըրփուլ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Ասթոն Վիլայի հետ, շնորհիւ Լուիս Սուարեսի նշանակած կոլին (82-րդ): 44 հազար համակիրներու ներկայութեան, Քրիս Հերտ նշանակած էր Վիլայի կոլը (10-րդ):

Իտալիոյ մէջ, օգտուելով Ա. Սէ. Միլանի կրած պարտութենէն, Եուվենթուս 2-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Փալերմոյի դաշտէն, գրաւեց պարագլուխի դիրքը` մէկ կէտով գերազանցելով Ա. Սէ. Միլանը: Վերջինս իր դաշտին վրայ, աւելի քան 58 հազար համակիրներու ներկայութեան 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ֆիորենթինայէն: Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց Ա. Սէ. Միլանի կոլը (31-րդ` փենալթիով), մինչ Ֆիորենթինա իր կոլերը նշանակեց 47-րդ եւ 89-րդ վայրկեաններուն: Եուվենթուս իր կոլերը նշանակեց շնորհիւ Լէոնարտօ Պոնուչիի (56-րդ) եւ Ֆապիօ Քուակլիարելլայի (69-րդ):

Քալիարի – Ինթեր Միլան մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:

Սպանիոյ մէջ, Ռէալ Մատրիտ իր դաշտին վրայ, 72 հազար համակիրներու ներկայութեան, 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վալենսիայի հետ: Այս հաւասարութիւնը պատճառ դարձաւ, որ 2-րդ դիրքին վրայ գտնուող Պարսելոնա` 4-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Ռէալ Սարակոսայի դաշտէն, իր եւ Ռէալ Մատրիտի միջեւ կէտերու տարբերութիւնը նուազեցնէ չորսի:

Սարակոսայի դէմ տեղի ունեցած մրցումին Պարսելոնայի կոլերը նշանակեցին Քարլես Փույոլ (36-րդ), Լիոնել Մեսսի (39-րդ եւ 86-րդ փենալթիով) եւ Փետրօ (92-րդ):

Քարլես Փույոլ

Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքը եւ երկրորդ դիրքը գրաւողներուն միջեւ կէտերու տարբերութիւնը մնաց անփոփոխ: Պորուսիա Տորթմունտ այժմ երեք կէտով կը գերազանցէ Պայէրն Միւնիխը: Առաջինը յաղթեց Վոլֆսպուրկի (3-1), իսկ երկրորդը` Օկզպուրկի (2-1):

Իսկ Ֆրանսայի մէջ, Մոնփելիէ իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ կը գերազանցէ Փարիզ Սեն Ժերմենը: Անոնք երկուքն ալ յաղթանակներ արձանագրեցին:

Ստորեւ կու տանք թեքնիք արդիւնքները.

 ԱՆԳԼԻԱ. 32-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Սուանզի – Նիւքասըլ 0-2
Սանտըրլենտ – Թոթենհամ 0-0
Պոլթըն – Ֆուլհեմ 0-3
Չելսի – Ուիկըն 2-1
Լիվըրփուլ- Ասթոն Վիլա 1-1
Նորուիչ – Էվըրթըն 2-2
Ուեսթ Պրոմուիչ – Պլեքպըրն 3-0
Սթոք – Վուլվզ 2-1
Մանչեսթըր Եունայթըտ – Քուինզ Փարք 2-0
Արսենալ – Մանչեսթըր Սիթի 1-0

Միքել Արթեթա

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ  79 (78-27)
2.- Մանչեսթըր Սիթի 71 (75-26)
3.- Արսենալ                         61 (63-41)
…………………………………………………………
19.- Ուիկըն                          28 (30-57)
20.- Վուլվզ                          22 (34-70)

ՔԱԼՉԻՕ. 31-րդ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ա. Սէ. Միլան – Ֆիորենթինա 1-2
Աթալանթա – Սիենա 1-2
Քալիարի – Ինթեր Միլան 2-2
Սեսենա – Պոլոնիա 0-0
Քիեւօ – Քաթանիա 3-2
Լեչէ – Ա. Էս. Ռոմա 4-2
Նովարա – Ճենովա 1-1
Ուտինեզէ – Փարմա 3-1
Փալերմօ – Եուվենթուս 0-2
Լացիօ Ռոմա – Նափոլի 3-1

Ֆիորենթինայի կազմը

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Եուվենթուս                       65 (51-17)
2.- Ա. Սէ. Միլան                    64 (61-26)
3.- Լացիօ Ռոմա                     54 (47-38)
…………………………………………………………
19.- Նովարա                   25 (27-52)
20.- Սեսենա                         20 (18-47)
ՍՊԱՆԻԱ. 31-րդ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Էսփանիոլ – Ռէալ Սոսիետատ 2-2
Կեթաֆէ – Սփորթինկ Խիխոն 2-0
Ռայօ Վայեքանօ – Օսասունա 6-0
Ռէալ Սարակոսա – Պարսելոնա 1-4
Ռէալ Պեթիս – Վիարէալ 3-1
Լեվանթէ – Աթլեթիքօ Մատրիտ 2-0
Մայորքա – Կրանատա 0-0
Աթլեթիքօ Պիլպաօ – Սեւիլլա 1-0
Ռէալ Մատրիտ – Վալենսիա 0-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Ռէալ Մատրիտ              79 (100-27)
2.- Պարսելոնա                       75 (90-23)
3.- Վալենսիա                        49 (46-37)
………………………………………………………..
19.- Ռասինկ Սանթանտեր  25 (23-45)
20.- Սփորթինկ Խիխոն           25 (29-58)

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 29-րդ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Քէօլն – Վերտըր Պրեմըն 1-1
Պայէրն Միւնիխ – Օկզպուրկ 2-1
Ֆրայպուրկ – Նիւրեմպերկ 2-2
Քայզըրսլաութըրն – Հոֆընհայմ 1-2
Շթութկարթ – Մայնց-05 4-1
Վոլֆսպուրկ – Պորուսիա Տորթմունտ 1-3
Մէօնշընկլատպախ – Հերթա Պերլին 0-0
Շալքէ – Հանովըր-96 3-0
Համպուրկ – Պայէր Լեւերքուզըն 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պորուսիա Տորթմունտ   66 (66-22)
2.- Պայէրն Միւնիխ              63 (69-19)
3.- Շալքէ                            57 (64-35)
……………………………………………………….
17.- Հերթա Պերլին              27 (30-52)
18.- Քայզըրսլաութըրն            20 (18-41)

ՖՐԱՆՍԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Աժաքսիօ – Սենթ Էթիեն 1-1
Պրեսթ – Լիլ 3-1
Տիժոն – Նանսի 0-2
Էվիան – Ռենն 1-3
Մոնփելիէ – Սոշօ 2-1
Վալանսիեն – Թուլուզ 2-0
Լիոն – Օքսեռ 2-1
Քան – Պորտօ 1-0
Նիս – Լորիան 2-0
Փարիզ Սեն Ժերմեն – Մարսէյ 2-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Մոնփելիէ                   63 (55-28)
2.- Փարիզ Սեն Ժերմեն          63 (56-33)
3.- Լիլ                                    56 (56-35)
…………………………………………………………
19.- Սոշօ                           30 (32-48)
20.- Օքսեռ                          27 (36-46)

 

 

 

Share this Article
CATEGORIES