ՖԻՖԱ-ի Դասաւորում. Հայաստան Նահանջեց 47-րդ Դիրք

Երէկ` ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը:

Թէեւ Սպանիա մնաց պարագլուխի դիրքին վրայ, սակայն անոր ետին տեղի ունեցան շարք մը փոփոխութիւններ: Հոլանտա 2-րդ դիրքէն նահանջեց 4-րդ, մինչ Գերմանիա եւ Ուրուկուէյ մէկական դիրքի ոստում արձանագրելով յաջորդաբար գրաւեցին 2-րդ եւ 3-րդ դիրքերը:

Նահանջող խումբերուն կարգին եղաւ նաեւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ երեք դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 47-րդ դիրքը:

Լիբանան 4 դիրք նահանջելով գրաւեց 128-րդ դիրքը, մինչ Սուրիա մնաց 126-րդ դիրքին վրայ:

ՖԻՖԱ-ն յաջորդ դասաւորումը պիտի հրապարակէ յառաջիկայ 9 մայիսին:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն նախկին դիրքերը, մինչ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն Հայաստանի մրցակիցներն են).

  ԿԷՏ

1.- (1) Սպանիա         1442
2.- (3) Գերմանիա        1345
3.- (4) Ուրուկուէյ        1309
4.- (2) Հոլանտա         1207
5.- (7) Փորթուգալ        1190
6.- (5) Պրազիլ                1165
7.- (6) Անգլիա                1132
8.- (10) Խրուաթիա       1114
9.- (11) Դանիա*        1069
10.- (8) Արժանթին       1066
11.- (12) Ռուսիա        1049
12.- (9) Իտալիա*        1041
………………………………
16.- (16) Ֆրանսա        938
………………………………
26.- (29) Չեխիա*        798
………………………………
47.- (44) ՀԱՅԱՍՏԱՆ     598
………………………………

96.- (85) Պուլկարիա*    354
………………………………
110.- (116) Ազրպէյճան   305
………………………………
126.- (126) Սուրիա            268
………………………………
128.- (124) Լիբանան     266
………………………………
150.- (148) Մալթա*           161

Share this Article
CATEGORIES