Եւրոպական Ֆութպոլի Շաբաթավերջի Յայտագիրը. Այսօր` Պարսելոնա – Ռէալ Մատրիտ Կարեւոր Ճակատումը
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ բոլորին ուշադրութեան առարկան պիտի դառնայ Սպանիոյ մէջ տեղի ունենալիք Պարսելոնա – Ռէալ Մատրիտ կարեւոր «Քլասիքօ» մրցումը:
Կարեւոր այն իմաստով, որ արդիւնքը կրնայ իր խօսքը ըսել ախոյեանութեան թեկնածուին մասին:
Եթէ Ռէալ Մատրիտ յաղթէ, իր ունեցած կէտերու տարբերութիւնը պիտի բարձրացնէ եօթնի, իսկ եթէ դաշտին տէրը յաղթական դուրս գայ այս ճակատումէն, ախոյեանութեան պայքարը պիտի ստանայ նոր թափ մը, որովհետեւ կէտերու տարբերութիւնը պիտի նուազի մէկ կէտի:
Նշենք, որ տեղի պիտի ունենան այլ հետաքրքրական մրցումներ ալ, որոնց կարգին` Արսենալ – Չելսի, Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա եւ ուրիշներ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ՍՊԱՆԻԱ. 34-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ ԺԱՄ
Մայորքա (13) – Ռէալ Սարակոսա (18) 19:00
Սփորթինկ Խիխոն (19) – Ռայօ Վայեքանօ (14) 19:00
Պարսելոնա (2) – Ռէալ Մատրիտ (1) 21:00
Սեւիլլա (9) – Լեվանթէ (5) 23:30
ՎԱՂԸ
Կրանատա (17) – Կեթաֆէ (11) 13:00
Ռէալ Սոսիետատ (15) – Վիարէալ (16) 13:00
Ռասինկ Սանթանտեր (20) – Աթլեթիքօ Պիլպաօ (7) 17:00
Աթլեթիքօ Մատրիտ (8) – Էսփանիոլ (10) 19:00
Վալենսիա (3) – Ռէալ Պեթիս (12) 22:30
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Օսասունա (6) – Մալակա (4) 22:00
ԱՆԳԼԻԱ. 35-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Արսենալ (3) – Չելսի (6) 14:45
Ասթոն Վիլա (15) – Սանտըրլենտ (9) 17:00
Պլեքպըրն (19) – Նորուիչ (11) 17:00
Պոլթըն (18) – Սուանզի (12) 17:00
Ֆուլհեմ (10) – Ուիկըն (16) 17:00
Նիւքասըլ (5) – Սթոք Սիթի (14) 17:00
Քուինզ Փարք Ռէյնճըրզ (17) – Թոթենհամ (4) 19:30
ՎԱՂԸ
Մանչեսթըր Եունայթըտ (1) – Էվըրթըն (7) 14:30
Լիվըրփուլ (8) – Ուեսթ Պրոմուիչ (13) 18:00
Վուլվզ (20) – Մանչեսթըր Սիթի (2) 18:00
ՔԱԼՉԻՕ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Քիեւօ (9) – Ուտինեզէ (4) 19:00
Փարմա (15) – Քալիարի (14) 19:00
Քաթանիա (8) – Աթալանթա (10) 21:45
Նափոլի (6) – Նովարա (19) 21:45
ՎԱՂԸ
Ֆիորենթինա (16) – Ինթեր Միլան (7) 13:30
Ա. Սէ. Միլան (2) – Պոլոնիա (12) 16:00
Սեսենա (20) – Փալերմօ (11) 16:00
Ճենովա (17) – Սիենա (13) 16:00
Լացիօ Ռոմա (3) – Լեչէ (18) 16:00
Եուվենթուս (1) – Ա. Էս. Ռոմա (5) 21:45
ՖՐԱՆՍԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Պրեսթ (17) – Ռենն (6) 20:00
Քան (15) – Սենթ Էթիեն (7) 20:00
Տիժոն (16) – Լիլ (3) 20:00
Էվիան (9) – Թուլուզ (5) 20:00
Մոնփելիէ (1) – Վալանսիեն (12) 20:00
Նիս (14) – Օքսեռ (20) 20:00
Պորտօ (8) – Մարսէյ (10) 22:00
ՎԱՂԸ
Աժաքսիօ (19) – Նանսի (11) 18:00
Փարիզ Սեն Ժերմեն (2) – Սոշօ (18) 18:00
Լիոն (4) – Լորիան (13) 22:15

