Բակօ Սահակեան. «Ապրիլի 24-ը Աշխարհի Բոլոր Հայերին Միաւորում Է Ընդդէմ Չարի Ու Ոճրագործութեան»

Ստորեւ կու տանք Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի ուղերձը Հայոց ցեղասպանութեան 97-ամեակին առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմութեան մէջ է մտել որպէս ցաւի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միաւորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թուականի ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Միաւորում է` ընդդէմ չարի ու ոճրագործութեան, բռնութեան ու ահաբեկչութեան, որը պէտք է անպայմանօրէն ճանաչուի ու դատապարտուի աշխարհի առաջադէմ մարդկութեան կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում յանուն արդարութեան յաղթանակի:

Մենք այսօր միաւորւում ենք, որպէսզի ասենք` հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանուած եւ կ՛անի ամէն ինչ, որպէսզի նման հրէշագործութիւններն էլ երբեք չկրկնուեն: Թուրք ժողովուրդը պէտք է մաքրի իր պատմութեան այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նուաստացուցիչ ժառանգութիւնից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի:

Share this Article
CATEGORIES