Թուեր Եւ Փաստեր` Հայ Գրատպութեան Պատմութիւնից

Առաջին հայերէն գիրքը տպագրուել է Հայաստանից դուրս:

Այն տպագրելու համար  Յակոբ Մեղապարտը նախընտրել է Վենետիկը:

1512-1513 թուականներուն Վենետիկում տպագրուել է հինգ գիրք` «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» եւ «Տաղարան»:

Յակոբ Մեղապարտի տպագրած իւրաքանչիւր գիրք ունեցել է մի քանի հարիւր օրինակ: Այդ գրքերը Վենետիկից հայրենիք եւ հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները:

Առաջին տպագիր հայ գիրքը` «Ուրբաթագիրքը», միջնադարեան աղօթքների եւ մաղթանքների ժողովածու է, որոնք քաղուած են աւետարաններից, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկից եւ այլ աղբիւրներից: «Ուրբաթագրքի» առաջին հրատարակութիւնից աշխարհում պահպանուել է 10 օրինակ, որից 3-ը` Հայաստանում:

16-րդ դարում 17 հայերէն գիրք է տպագրուել. վեցը` Վենետիկում, երեքը` Կոստանդնուպոլսում, երեքը` Հռոմում եւ հինգը` Ամսթերտամում:

Քաղաքակրթութեան պատմութեան մէջ բացառիկ երեւոյթ է, որ պետականութեան բացակայութեան պայմաններում` 1512-1918 թուականներին, աւելի քան 20 հազար անուն հայերէն գիրք է հրատարակուել:

Հայաստանում առաջին տպագրատունը հիմնուել է  «Ուրբաթագիրքի» տպագրութիւնից միայն  երկու դար յետոյ` 1771 թուականին, Վաղարշապատում:

Հայաստանում տպագրուած առաջին գիրքը եղել է «Զբօսարան հոգեւորը», որը հրատարակուել է Սիմէոն Ա. Երեւանցու օժանդակութեամբ:

Երեւանում առաջին տպագրատունը հիմնուել է 1876 թուականին:

Առաջին գիրքը, որ տպագրուել է Երեւանում, եղել է Ե. Տէր Գրիգորեանի «Թռչնիկ» ժողովածուն:

Հայկական առաջին տպագրատունը Պարսկաստանում հիմնադրուել է 1636 թուականին Նոր Ջուղայում (Սպահան): Այս տպագրատանը հրատարակուած առաջին գիրքը «Սաղմոսարանն» էր, որը լոյս է տեսել 1638 թուականին` Խաչատուր Կեսարացու ջանքերով, մինչդեռ պարսկերէն առաջին գիրքը  հրատարակուել է դրանից 192 տարի անց` 1830 թուականին:

Ռուսաստանում` Սանթ Փեթերսպուրկում, առաջին հայկական տպագրատունը հիմնադրուել է 1781 թուականին, որտեղ տպագրուել «Տետրակ այբբենական»-ը:

Հայ գրատպութեան կեդրոններ են համարւում Վենետիկը, Հռոմը, Լվովը, Պոլիսը, Ամսթերտամը, Նոր Ջուղան, Լիվոռնը, Մարսէյը, Թիֆլիսը, Մատրասը, Փեթերսպուրկը, Լայփցիկը, Մոսկուան, Պաքուն, Շուշին, Ալեքսանդրապոլը:

«Աստուածաշունչ»-ն առաջին անգամ հայերէն տպագրուել է 1666-1668 թուականներին` Ամսթերտամում` տպագրիչներ Ոսկան Երեւանցու եւ Մատթէոս Ծարեցու ջանքերով:

«Աստուածաշնչի» առաջին հայերէն տպագրութիւնը պատկերազարդուել է գերմանացի նկարիչ Ալպրեխթ Տիւրերի գծանկարներով:

Իր լաւագոյն թարգմանութեան համար «Աստուածաշնչի» հայերէն թարգմանութիւնը օտար գիտնականները բնորոշել են իբրեւ  «Թագուհի թարգմանութեանց»:

Ներկայումս հայկական տպարաններ են գործում աշխարհի 22 երկրում:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES