Պարսելոնա Եւ Ռէալ Մատրիտ Կը Վճարեն Ամէնէն Բարձր Աշխատավարձերը
PanARMENIAN.Net լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ ըստ Sporting Intelligence գործակալութեան, Պարսելոնա եւ Ռէալ Մատրիտ կը վճարեն ամէնէն բարձր աշխատավարձերը:
Ըստ կատարուած հետազօտութեան, Պարսելոնայի մարզիկներուն միջին աշխատավարձն է տարեկան 8,7 միլիոն ամերիկեան տոլար, իսկ Ռէալ Մատրիտինը` 7,8 միլիոն:
Առաջին 10-ին մէջ կան նաեւ եւրոպական հետեւեալ հինգ ակումբները. Մանչեսթըր Սիթի (3-րդ), Չելսի (4-րդ), Ա. Սէ. Միլան (7-րդ), Պայէրն Միւնիխ (8-րդ) եւ Ինթեր Միլան (10-րդ):
Առաջին 10-ին մէջ են ամերիկեան հետեւեալ երեք ակումբները. Լոս Անճելըս Լէյքըրզ պասքեթպոլի խումբը (5-րդ), ինչպէս նաեւ պէյսպոլի երկու ակումբներ` Նիւ Եորք Եանքիզ (6-րդ) եւ Ֆիլատելֆիա (9-րդ):
Ըստ Eurosport-ի, Մանչեսթըր Եունայթըտ կը գրաւէ 11-րդ դիրքը:
CATEGORIES Մարզական

