Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Կրեց Տարեշրջանի Իր Առաջին Պարտութիւնը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումները:

Պարագլուխի դիրքը գրաւող Միքա, կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը իր հիւրէն` Գանձասարէն:

Փիւնիկ արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը` 3-2 արդիւնքով պարտութեան մատնելով Արարատը: Յովհաննէս Յովհաննիսեան (4-րդ) Վիուլեն Այվազեան (82-րդ) եւ Գոռ Մալաքեան (83-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը:

Շիրակ 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Իմփուլսը, մինչ Ուլիս – Բանանց մրցումը աւարտեցաւ ճերմակ հաւասարութեամբ:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ՄՐՑ. ԿԷՏ
1.- Միքա 6 13 (9-5)
2.- Գանձասար 5 10 (6-1)
3.- Շիրակ 5 9 (6-6)
4.- Իմփուլս 5 9 (10-7)
5.- Բանանց 6 8 (7-6)
6.- Փիւնիկ 6 8 (6-7)
7.- Արարատ 6 3 (6-15)
8.- Ուլիս 5 2 (2-5)

 

 

Share this Article
CATEGORIES