Նախագահ Սերժ Սարգսեան Ընդունեց ԵԱՀԿ-ի Մինսքի Խմբակի Համանախագահները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան շաբաթ օր ընդունեց շրջանային այցելութեամբ Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Ժաք Ֆորը (Ֆրանսա), Ռոպըրթ Պրատքէն (Միացեալ Նահանգներ), Իկոր Փոփովը (Ռուսիա) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի տագնապի բանակցային հոլովոյթի ներկայ փուլին, ինչպէս նաեւ հետագայ քայլերուն վերաբերող հարցեր:
CATEGORIES Հայկական

