Հաղորդագրութիւն. Մամուլի ասուլիս. (Դիտել ուղղակի «Երկիր Մետիա»-ի (http://www.livestream.com/yerkirmedia) եւ «Ազդակ»-ի կայքէջերով
Այս տարի լրանում է Պէյրութում լոյս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի հիմնադրման 85-ամեակը: Այս առիթով «Ուրբաթ» ակումբը կազմակերպում է մամուլի ասուլիս «85-ամեայ «Ազդակ»-ը` Հայաստան – սփիւռք տեղեկատուական կամուրջ» թեմայով: Բանախօսներն են ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը եւ «Ազդակ»-ի երեւանեան աշխատակից Թաթուլ Յակոբեանը: Ասուլիսի ընթացքում լրագրողները հնարաւորութիւն կ՛ունենան ծանօթանալ «Ազդակ» օրաթերթին եւ Ապրիլ 24-եան թեմայով վերջին «Ազդակ-բացառիկ»-ին: Ասուլիսը տեղի կ՛ունենայ «Ուրբաթ» ակումբում, այսօր՝ երկուշաբթի , ժամը 13:00-ին (Երեւանի ժամով):
Ուրբաթ ակումբի հասցէն` Երեւան, Տէրեան, 3, հեռախօս` 539122:
ԾԱՆՕԹ.- Մամուլի ասուլիսը ուղիղ կը հեռարձակուի «Երկիր Մետիա»-ի (http://www.livestream.com/yerkirmedia/) , (http://www.yerkirmedia.am) եւ «Ազդակ»-ի կայքէջերով:
«ՈՒՐԲԱԹ» ԱԿՈՒՄԲ

