Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր Կը Սկսին Ֆայնըլ-Ֆորի Մրցումները
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները տեղի ունեցան երէկ: Անոնց արդիւնքներուն լոյսին տակ չորս խումբեր` Հուփս, Անդրանիկ Սին էլ Ֆիլ, ՀՄԸՄ Պուրճ Համուտ եւ Պիլիվըրզ, ապահովեցին ֆայնըլ-ֆորի մրցումներուն իրենց տոմսերը` յաջորդաբար գրաւելով առաջինէն չորրորդ դիրքերը:
Հակառակ ասոր սակայն, ՀՄԸՄ Պէյրութի կազմը հանդիսացաւ միակ խումբը, որ պարտութեան մատնեց Հուփսը` 36-33 արդիւնքով: Երէկուան այս մրցումին չորս քորթըրները ընթացան հետեւեալ ձեւով. 9-3, 12-16, 4-2 եւ 11-12:
Հակառակ իր արձանագրած այս յաղթանակին սակայն, ՀՄԸՄ Պէյրութի կազմը դուրս մնաց մրցաշարքէն, երբ գրաւեց 5-րդ դիրքը` կոլ-էվըրէյճի տարբերութեամբ ետ մնալով նոյնքան կէտ (15 կէտ) ապահոված երկու այլ խումբերէ:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ երէկ 52-42 արդիւնքով պարտութիւն մը կրեց Անդրանիկ Սին էլ Ֆիլէն:
Ֆայնըլ-ֆորի մրցումները կը սկսին այսօր եւ կը շարունակուին յաջորդող երկու օրերուն: Երեք մրցումէ երկու յաղթանակ արձանագրող խումբը կ՛ապահովէ աւարտականի իր տոմսը:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ այսօր երեկոյեան ժամը 19:30-ին կը կատարէ իր առաջին մրցումը` Անդրանիկ Սին էլ Ֆիլի դէմ, իսկ վաղը եւ յաջորդող օրերուն` երեկոյեան ժամը 20:30-ին:
Նշենք, որ բոլոր մրցումները տեղի պիտի ունենան ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ):
Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Հուփս | 6 | 1 | 19 |
| 2.- Անդրանիկ Սին էլ Ֆիլ | 5 | 2 | 17 |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 4 | 3 | 15 |
| 4.- Պիլիվըրզ | 4 | 3 | 15 |
| 5.- ՀՄԸՄ Պէյրութ | 4 | 3 | 15 |
| 6.- Թատամոն Զուք | 2 | 5 | 11 |
| 7.- Ռըսոլ | 2 | 5 | 11 |
| 8.- Ժամհուր | 0 | 7 | 7 |

