Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Բաժակի Մրցաշարքի Վիճակաձգութիւն

Հինգշաբթի, 21 յունիսին, յետմիջօրէի ժամը 15:00-ին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի կեդրոնատեղիին մէջ տեղի ունեցաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին բաժակի մրցաշարքին վիճակաձգութիւնը:

Թէեւ մրցումներուն թուականը, ինչպէս նաեւ իրարու դէմ ճակատող խումբերուն անունները յստակացան, սակայն ցարդ չեն որոշուած մրցումներուն ժամերը եւ դաշտերը: Անոնք պիտի որոշուին յառաջիկային:

Ա. հանգրուանի մրցումներէն ետք Ա. խմբակին առաջինը կը մրցի Բ. խմբակին երկրորդին դէմ, իսկ Բ. խմբակին առաջինը` Ա. խմբակին երկրորդին դէմ:

Ստորեւ` մրցումներուն վիճակաձգութիւնը.

Շաբաթ, 4 օգոստոս` Սաֆա – Ահտ (Ա. խմբակ)
Կիրակի, 5 օգոստոս` Անսար – Շապապ Սահել (Բ. խմբակ)
Շաբաթ, 11 օգոստոս` Սաֆա – Ախա Ալէյ (Ա. խմբակ)
Կիրակի, 12 օգոստոս` Անսար – Նըժմէ (Բ. խմբակ)
Շաբաթ, 18 օգոստոս` Ահտ – Ախա Ալէյ (Ա. խմբակ)
Կիրակի, 19 օգոստոս` Շապապ Սահել – Նըժմէ (Բ. խմբակ)
Շաբաթ, 25 օգոստոս` Ա. խմբակին առաջինը – Բ. խմբակին երկրորդը (կիսաւարտական):
Կիրակի, 26 օգոստոս` Բ. խմբակին առաջինը – Ա. խմբակին երկրորդը (կիսաւարտական)
Կիրակի, 2 սեպտեմբեր` աւարտական

 

 

 

Share this Article
CATEGORIES