Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Միքա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` Կապանի մէջ 3-2 արդիւնքով յաղթելով դաշտին տիրոջ` Գանձասարի: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Արեգ Ազատեան (5-րդ), Աղուան Մկրտչեան (41-րդ) եւ Սեմիոն Մուրատեան (87-րդ), իսկ Գանձասարի կոլերը նշանակեցին Տեժան Վուքոմանովիչ (45-րդ) եւ Արթուր Աւագեան (84-րդ):

Անիկա իր արձանագրած այս յաղթանակէն ետք այժմ վեց կէտով կը գերազանցէ Շիրակը, որ 2-0 արդիւնքով յաղթեց Իմփուլսի` շնորհիւ Իսմայիլ Ֆոֆանա Պեքոյի (64-րդ) եւ Լամին Լի Եորոյի (72-րդ) նշանակած կոլերուն:

Փիւնիկ Երեւան (5-րդ) 6-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց վերջին դիրքը գրաւող Արարատը: Սարգիս Յովսէփեան (54-րդ), Գագիկ Պօղոսեան (66-րդ), Գոռ Մալաքեան (70-րդ եւ 80-րդ), Կամօ Յովհաննիսեան (72-րդ) եւ Ղուկաս Պօղոսեան (87-րդ) նշանակեցին Փիւնիկի վեց անպատասխան կոլերը:

Չորրորդ եւ վերջին մրցումին, Ուլիս 3-2 արդիւնքով յաղթեց Բանանցի: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Նկավուքա – Ցեքէ Լի Փարօ (69-րդ) եւ Արսէն Բալաբեկեան (70-րդ եւ 72-րդ), իսկ Արտակ Տաշեան (43-րդ) եւ Յովհաննէս Համբարձումեան (92-րդ)` Բանանցի կոլերը:

 

Ստորեւ կու տանք դասաւորումը.

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Միքա 11 2 1 29 14 35
2.- Շիրակ 9 2 3 24 14 29
3.- Իմփուլս 7 2 5 22 20 23
4.- Գանձասար 6 2 5 14 10 20
5.- Փիւնիկ 5 3 5 24 19 18
6.- Ուլիս 4 4 6 18 18 16
7.- Բանանց 3 3 8 15 21 12
8.- Արարատ 1 0 13 8 38 3

 

 

Share this Article
CATEGORIES