Թենիս. Ուիմպըլտընի Մրցաշարք. Սերենա Ուիլիըմզ Եւ Ռոժէ Ֆետերեր Տիրացան Տիտղոսին

Սերենա Ուիլիըմզ (ձախին) եւ Ակնիեսցքա Ռատուանսքա

Երէկ` կիրակի, 8 յուլիսին, աւարտեցաւ թենիսի Ուիմպըլտընի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի ունեցաւ տղոց աւարտական մրցումը` զուիցերիացի Ռոժէ Ֆետերերի եւ անգլիացի Էնտի Միւրէյի միջեւ:

Անիկա աւարտեցաւ Ֆետերերի յաղթանակով` 4-6, 7-5, 6-3 եւ 6-4 արդիւնքով:

Ինչ կը վերաբերի աղջկանց աւարտական մրցումին, որ տեղի ունեցաւ նախանցեալ օր, 6-րդ դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզ հինգերորդ անգամ ըլլալով տիրացաւ այս մրցաշարքի տիտղոսին, երբ 6-1, 5-7 եւ 6-2 արդիւնքով յաղթեց լեհ Ակնիեսցքա Ռատուանսքայի (3-րդ):

Նշենք, որ ամերիկացին այսպիսով տիրացաւ իր ասպարէզին 14-րդ կրան շլեմի տիտղոսին:

Share this Article
CATEGORIES