Լոնտոն-2012. Հայաստանի Մարզիկներուն Մասնակցութեան Ժամանակացոյցը
Իր լուրը քաղելով Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի պաշտօնական կայքէջէն` Armsport.am մարզական լրատուական կայքէջը իր ընթերցողները Լոնտոնի 2012-ի ողիմպիական խաղերուն մթնոլորտին մէջ պահելու նպատակով հրապարակեց 27 յուլիսէն 12 օգոստոս Հայաստանի մարզիկներուն ելոյթներուն ժամանակացոյցը:
Ստորեւ կու տանք այդ ժամանակացոյցը.
27 յուլիս.- Ողիմպիական խաղերու բացման պաշտօնական հանդիսութիւն:
28.- յուլիս.- Յովհաննէս Դաւթեան (ժիւտօ, 60 քկ), Արթուր Դաւթեան (մարմնամարզութիւն), Նորայր Բախդամեան (10 մ, ատրճանակ), Անդրանիկ Յակոբեան (կռփամարտ):
29 յուլիս.- Արմէն Նազարեան (ժիւտօ, 66 քկ), Անահիտ Բարսեղեան (100 մ, կռնակի լող):
31 յուլիս.- Միքայէլ Քոլոյեան (100 մ, ազատ լող):
Առաքել Միրզոյեան (ծանրաբարձութիւն, 69 քկ):
1 օգոստոս.- Մելինէ Դալուզեան (ծանրաբարձութիւն, 60 քկ), Տիգրան Մարտիրոսեան (ծանրաբարձութիւն, 77 քկ):
3 օգոստոս.- Արա Խաչատրեան (ծանրաբարձութիւն, 85 քկ), Վարդան Փահլեւանեան եւ Արսէն Սարգսեան (մէկ քայլ ոստում):
4 օգոստոս.- Նորայր Վարդանեան (ծանրաբարձութիւն, 94 քկ):
5 օգոստոս.- Նորայր Բախդամեան (ատրճանակ, 50 մ), Արսէն Ջուլֆալակեան (ըմբշամարտ, 74 քկ), Հռիփսիմէ Խուրշուդեան (ծանրաբարձութիւն, 75 քկ եւ վեր):
6 օգոստոս.- Եուրի Պատրիկէեւ (ըմբշամարտ, ծանր դասակարգ):
7 օգոստոս.- Յովհաննէս Վարդերեսեան եւ Արթուր Ալեքսանեան (ըմբշամարտ, յաջորդաբար 66 քկ եւ 96 քկ):
8 օգոստոս.- Մելիք Ջանոյեան (նիզակ նետել):
9 օգոստոս.- Քրիստինէ Յարութիւնեան (նիզակ նետել):
10 օգոստոս.- Արման Երեմեան (թեքուանտօ, 80 քկ), Միհրան Ջափուրեան (ազատ ըմբշամարտ, 55 քկ):
11 օգոստոս.- Հաճիմուրատ Նուրմոհամետով (ազատ ըմբշամարտ, 84 քկ):
12 օգոստոս.- Դաւիթ Սաֆարեան (ազատ ըմբշամարտ, 66 քկ):
Նոյն օրը տեղի կ՛ունենայ նաեւ խաղերուն փակման հանդիսաւոր արարողութիւնը:

