Դո՛ւ Ուրիշ Ես…

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Դո՛ւ ուրիշ ես…
Դո՛ւ ինձ համար
Համակ սէր ես,
Հարազատից հարազատ ես
Անզուգական մի մեծ գանձ ես
Դու իմ երկիր Հայաստանն ես:

Դո՛ւ ուրիշ ես…
Դո՛ւ ուրիշ ես քո երգերով
Դեռ չբուժուած քո վէրքերով
Աստղածորան գիշերներո՛վ,
Դո՛ւ ուրիշ ես:

Դո՛ւ ուրիշ ես բնութեամբդ,
Ծառ ու ծաղկով
Լեռ ու դաշտով,
Դո՛ւ ուրիշ ես…
Դո՛ւ իմ սէրն ես:

Դո՛ւ ուրիշ ես…
Հա՛մ ես, հո՛տ ես.
Տարտոտ սրտիս
Հրաշք դեղ ես
Դու իմ երկիր Հայաստանն ես:

 

Նիւ Եորք

Share this Article
CATEGORIES