Ողիմպիական Խաղերու Հինգերորդ Օրը
ԾԱՆՐԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ կիներու ողիմպիական մրցաշարքի 69 քկ ծանրութեան դասակարգին մէջ ոսկի մետալը նուաճեց Հիւսիսային Քորէայի ներկայացուցիչ 19-ամեայ Եոնկ Սիմ Ռին: Հայաստանի ներկայացուցիչ Մելինէ Տալուզեանի երեք փորձերն ալ ձախողեցան եւ ան ոչ մէկ կէտ ստացաւ:
ՀՐԱՁԳՈՒԹԵԱՆ 25 մեթրի դասակարգին մէջ ախոյեանութիւնը նուաճեց Հարաւային Քորէայի ներկայացուցիչ Քիմ Եան Մին:
ԺԻՒՏՈՅԻ կիներու մրցաշարքի 70 քկ դասակարգին մէջ ոսկի մետալը նուաճեց ֆրանսացի Լիւսի Տեքոս, որ աւարտականին պարտութեան մատնեց գերմանացի Քերսթին Թիէլէյը:
ԻՏԱԼԱՑԻ Դանիէլէ Մոլմնետէ նուաճեց թիավարութեան ոլորավայրէջքի ոսկի մետալը:
ՀԵԾԱՆԻՒԻ Ֆրանսայի շրջավազքի ախոյեան բրիտանացի Պրետլի Ուիկինզ յաղթեց նաեւ ողիմպիական խաղերուն մէջ:
ԹԻԱՎԱՐՈՒԹԵԱՆ (ակադեմականներու չորս հոգինոց) մրցումներուն մէջ գերմանացի թիավարողները իրենց երկրին պարգեւեցին չորս ոսկի մետալներ:
ԼՈՆՏՈՆԻ ողիմպիական խաղերուն մէջ Բրիտանիոյ պատուիրակութեան առաջին ոսկի մետալը նուաճեց թիավարող կիներու զոյգը (500 մեթր թիավարելու մարզաձեւին մէջ)` Հելեն Կլովեր եւ Հիզեր Ստենինկ:
ՉԻՆԱՍՏԱՆԻ զոյգը նուաճեց տղոց 3 մեթր զուգահեռ ցատկի ախոյեանի տիտղոսը:
ԱՄԵՐԻԿԱՑԻ լողորդ Մայքըլ Ֆելփս նուաճելով իր ասպարէզին 19-րդ մետալը, դարձաւ ողիմպիական խաղերու պատմութեան մէջ ամէնէն պարգեւատրուած մարզիկը:
Ֆելփս (կեդրոնը) իր 19-րդ մետալը շահեցաւ 4×200 ազատ լողի մրցումին
Բոլոր Ժամանակներու Մետալակիրներ
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| 1.- Մ. Ֆելփս | 15 | 2 | 2 | 19 |
| 2.- Լարիսա Լաթինինա | 9 | 5 | 4 | 18 |
| 3.- Նիքոլայ Անտրիանով | 7 | 5 | 3 | 15 |
| 4.- Պորիս Շաքլին | 7 | 4 | 2 | 13 |
| 5.- Թաքաշի Օնօ | 5 | 4 | 4 | 13 |
Մետալներու Պատկերը` Երէկ Գիշերուան Դրութեամբ
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| 1.- Չինաստան | 17 | 9 | 4 | 30 |
| 2.- Միացեալ Նահանգներ | 11 | 8 | 9 | 28 |
| 3.- Ֆրանսա | 5 | 3 | 4 | 12 |
| 4.- Հիւսիսային Քորէա | 5 | 2 | 4 | 11 |
| 5.- Հարաւային Քորէա | 4 | 0 | 1 | 5 |





