Ողիմպիական Խաղերու Վեցերորդ Օրը

Լոնտոնի մէջ ընթացող ամառնային 30-րդ ողիմպիական խաղերուն 6-րդ օրը հայաստանցի մարզիկներ մրցումներ չկատարեցին: Այսօր կը նախատեսուին հայաստանցի երեք մարզիկներու մրցումներ:

ԺԻՒՏՈՅԻ մրցաշարքին մէջ ռուս Թակիր Խայպուլայեւի (100 քկ) եւ գերմանացի Տմիթրի Փեթերսի միջեւ տեղի ունեցած կիսաւարտական մրցումին հետեւեցան նաեւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Բրիտանիոյ վարչապետ Տէյվիտ Քամերոն: Ռուսիոյ նախագահին ներկայութիւնը օգնեց, որ ռուս մարզիկը յաղթէ եւ հասնի աւարտականին:

ՄԵՏԱԼՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐԸ` ԵՐԷԿ ԳԻՇԵՐՈՒԱՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

ՈՍԿԻ ԱՐԾԱԹ      ՊՐՈՆԶ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Չինաստան   18    11    4     33

Միացեալ Նահանգներ 18    9     10    37

Հիւսիսային Քորէա    7     2     5     14

Ֆրանսա      6     4     6     16

Մեծն Բրիտանիա  եւ

Հիւսիսային Իրլանտա 5     6     4     15

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )