Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանի մրցումներուն, Միքա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ
1-0 արդիւնքով յաղթեց Փիւնիկի: Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ տեղի ունեցած մրցումին, Աղուան Մկրտչեան նշանակեց մրցումին միակ կոլը (48-րդ)` փենալթիով:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Միքա հինգ կէտի առաւելութիւն մը ունեցաւ Շիրակի վրայ (2-րդ), որ Կապանի մէջ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասարի հետ:
Արարատի «Այգ» մարզադաշտին վրայ, Իմփուլս 2-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի, մինչ չորրորդ եւ վերջին մրցումը, որ տեղի ունեցաւ Բանանցի եւ Արարատի միջեւ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 20 | 15 | 2 | 3 | 35 | 19 | 47 |
| 2.- Շիրակ | 19 | 13 | 3 | 3 | 33 | 17 | 42 |
| 3.- Իմփուլս | 20 | 11 | 2 | 7 | 34 | 29 | 35 |
| 4.- Գանձասար | 19 | 8 | 5 | 6 | 23 | 16 | 29 |
| 5.- Փիւնիկ | 19 | 8 | 3 | 8 | 36 | 27 | 27 |
| 6.- Ուլիս | 20 | 5 | 4 | 11 | 23 | 30 | 19 |
| 7.- Բանանց | 19 | 3 | 5 | 11 | 19 | 32 | 14 |
| 8.- Արարատ | 20 | 2 | 2 | 16 | 12 | 45 | 8 |
CATEGORIES Մարզական

