Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Ազգային Հաւաքականին Կազմը

Վարդան Մինասեան

Երէկ` ուրբաթ, 31 օգոստոսին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան, Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջին ընդմէջէն հրապարակեց Հայաստանի ազգային հաւաքականին կազմը` այս ամիս տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով:

Յառաջիկայ 7 եւ 11 սեպտեմբերին Հայաստան յաջորդաբար պիտի մրցի Մալթայի եւ Պուլկարիոյ դէմ (երկուքն ալ` օտար դաշտերու վրայ):

Յառաջիկայ 3 սեպտեմբերէն սկսեալ հայրենի կազմը պիտի սկսի իր հերթական նախապատրաստական ուսումնամարզական հաւաքին` Ֆութպոլի ակադեմիային մէջ:

Ստորեւ` Մինասեանի հրապարակած կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արթուր Յարութիւնեան (Շիրակ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Յովսէփեան (Փիւնիկ), Ռոպերթ Արզումանեան (Էներկիա, Ռուսիա), Արտակ Եդիգարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Լեւոն Հայրապետեան (Լեկիա Կտանսք, Լեհաստան), Հրայր Մկոյեան (Շիրակ), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան) եւ Ալեքս Էնրիքէ տա Սիլվա (Միքա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Եդիգարեան (Կովերլա, Ուքրանիա), Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք), Արազ Օզպիլիս (Քուպան, Ռուսիա), Դաւիթ Մանոյեան (Քուպան), Զաւէն Պատոյեան (ՓԱԹԷ, Պիելոռուսիա), Արթուր Եուզպաշեան (Փիւնիկ) եւ Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մարքոս Փիցելլի (Քուպան), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )