Թենիս. Եու. Էս. Օփըն. Միւրէյ, Ուիլիըմզ Եւ Ֆետերեր Ապահովեցին Քառորդ Աւարտականի Իրենց Տոմսերը

Էնտի Միւրէյ

Նիւ Եորքի մէջ տեղի ունեցող թենիսի Եու. Էս. Օփընի կրան շլեմի միջազգային մրցաշարքի Դ. հանգրուանին իրենց կատարած մրցումներուն յաղթանակ արձանագրած մարզիկները ապահովեցին քառորդ աւարտականի իրենց տոմսերը:

Ողիմպիական ախոյեան անգլիացի Էնտի Միւրէյ (դասուած` 3-րդ) 6-4, 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` մրցաշարքէն դուրս ձգելով քանատացի Միլոս Ռաոնիչը (15-րդ):

Քառորդ աւարտականին Միւրէյի մրցակիցը պիտի ըլլայ Մարին Սիլիչ (Խրուաթիա, 12-րդ), որ 7-5, 6-4 եւ 6-0 արդիւնքով յաղթեց Մարթին Քլիզանի (Սլովաքիա):

Թիւ 1 դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր առանց մրցում կատարելու ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը` նկատի ունենալով, որ անոր մրցակիցը` ամերիկացի Մարտի Ֆիշ (23-րդ), քաշուեցաւ մրցաշարքէն:

Քառորդ աւարտականին Ֆետերեր իր դէմ պիտի ունենայ Թոմաս Պերտիչը (Չեխիա, 6-րդ), որ 7-6, 6-4 եւ 6-1 արդիւնքով յաղթեց Նիքոլա Ալմակրոյի (Սպանիա 11-րդ):

Ինչ կը վերաբերի աղջկանց ճակատումներուն, 4-րդ դասուած Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց` 6-0 եւ 6-0 արդիւնքով յաղթելէ ետք Անտրէա Հլաչքովայի (Չեխիա): Ան այժմ պիտի ճակատի Աննա Իվանովիչի (Սերպիա, 12-րդ) դէմ, որ յաղթեց Ցվեթանա Փիրոնքովայի (Պուլկարիա, 6-0 եւ 6-4):

20-րդ դասուած իտալացի Ռոպերթա Վինչի մեծ անակնկալ մը ստեղծեց, երբ 6-1 եւ 6-2 արդիւնքով յաղթեց  Ակնիեսցքա Ռատուանսքայի (Լեհաստան, 2-րդ): Այժմ անոր մրցակիցը պիտի ըլլայ Սարա Էրրանի (Իտալիա, 10-րդ), որ յաղթեց Անճելիք Քերպըրի (Գերմանիա, 6-րդ)` 7-6 եւ 6-3 արդիւնքով:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )