Ֆորմիւլա-1. Հեմիլթըն Յաղթական` Մոնզայի Մէջ

Լուիս Հեմիլթըն

Ֆորմիւլա-1-ի 2012-ի աշխարհի ախոյեանութեան Իտալիոյ կրան փրին` Մոնզա, որ տեղի ունեցաւ նախորդ շաբաթավերջին, աւարտեցաւ «Մաքլարըն»-ի անգլիացի վարորդ Լուիս Հեմիլթընի յաղթանակով, որ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 19՛ 41՛՛ արդիւնք մը: Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց մեքսիքացի Սերճիօ Փերես («Սաուպըր-Ֆեռարի», 4՛՛ ուշ), իսկ երրորդ դիրքը` սպանացի Ֆեռնանտօ Ալոնսօ («Ֆեռարի», 20՛՛ ուշ):

Հակառակ երրորդ դիրքը գրաւելուն, Ալոնսօ այժմ 179 կէտով կը գրաւէ առաջին դիրքը, որուն կը յաջորդէ Հեմիլթըն (142 կէտ), ապա` ֆինլանտացի Քիմի Ռայքոնըն «Լոթիւս-Ռընօ», 141 կէտ):

Հեմիլթըն, որ տիրացաւ այս տարեշրջանի իր երրորդ յաղթանակին, այսպիսով տիրացաւ իր ասպարէզին 20-րդ յաղթանակին, եւ այդ մէկը` այս տարեշրջանին աւարտէն եօթը հանգրուան առաջ:

Գերմանացի Սեպասթիան Վեթել («Ռետ Պուլ Ռասինկ-Ռընօ») այս կրան փրին չկրցաւ շարունակել, որովհետեւ անոր աւարտէն վեց լեփ առաջ քաշուեցաւ անկէ:

Ստորեւ կու տանք Մոնզայի կրան փրիին արդիւնքները.

1.- Լուիս Հեմիլթըն («Մաքլարըն») 1 ժամ 19՛ 41՛՛
2.- Սերճիօ Փերեզ («Սաուպըր»)         4՛՛ ուշ
3.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ֆեռարի»)     20՛՛ ուշ
4.- Ֆիլիփէ Մասա («Ֆեռարի»)            29՛՛ ուշ
5.- Քիմի Ռայքոնըն («Լոթիւս-Ռընօ»)   30՛՛ ուշ
6.- Միքայէլ Շումախըր («Մերսետես») 31՛՛ ուշ

ՎԱՐՈՐԴՆԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ        Կէտ

1.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի    179

2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մաքլարըն»      142

3.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Լոթիւս»      141

4.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ռետ-Պուլ» 140

5.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) «Ռետ-Պուլ»    132

………………………………………………………………………

11. Միքայէլ Շումախըր (Գերմանիա) «Մերսետես»  43

ԽՈՒՄԲԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ        Կէտ

1.- «Ռետ-Պուլ»                        272

2.- «Մաքլարըն»                      243

3.- «Ֆեռարի»                          226

4.- Լոթիւս                                217

5.- «Մերսետես»                       126

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )