Խոհեր Ու Խոկումներ

Ա. ԴԵՐԵՆՑ

Մարդն Ու Կեանքը

Կեանքը Աստուծոյ մեծագոյն ընծան է:

*

Կեանքը սատարում է նրանց, ովքեր սիրում են ապրել:

*

Ո՛չ միայն մարդը, բնութիւնն էլ է սխալւում:

*

Առանց յոյսի կեանքը նման է անարեւ աշխարհի:

*

Հաւատն ու յոյսը կեանքի փարոսներն են:

*

Ամէն մարդ իր ձեռքով է իր կենսագրութիւնը գրում:

*

Մարդը մինչեւ կեանքի վերջը նոր բաներ, մեռնելուց էլ մեռնել է սովորում:

Մարդն Ու Սէրը

Համբոյրը սիրող սրտերի լուռ երկխօսութիւնն է:

*

Կնոջ ամենահզօր զէնքը հմայքն է:

*

Սիրուելու համար նախ պէտք է սիրել կարողանալ:

*

Կեանքը սէր ու երազ է, բայց մինչեւ մահ մի ակնթարթ է:

Մարդն Ու Մարդկային
Առաքինութիւնը

Վեհութիւնը գնահատելու համար պէտք է վեհ ըլլալ:

*

Կնճիռները մարդկային կեանքի նօթերն են:

*

Խոհեմ մարդիկ հազուադէպ են հիասթափւում:

*

Խոնարհութիւնը ինքնին մեծութիւն է:

*

Ամենահզօր զէնքը ոգու կորովն է:

*

Լռութիւնը խելացի մարդու ամենախոհուն խօսքն է:

*

Չափաւորութիւնը ամէն ինչում անխորտակ վահան է:

*

Միտքը պիտի լեզուին առաջնորդի, ոչ թէ հակառակը:

Մարդն Ու Մարդկային Թուլութիւնը

Անթերի մարդ գոյութիւն չունի, բայց կան մարդիկ, որ իրենց թերութիւնները չգիտեն կամ էլ սքողել գիտեն:

*

Կիրքը եւ խիղճը միմեանց թշնամի են:

*

Կեղծիք հանդուրժողը արդէն կեղծաւոր է:

*

Մարդու ամենամեծ կորուստը հաւատի կորուստն է:

*

Ընչաքաղցութիւնը հոգեկան անհաւասարակշռութիւն է:

*

Պարտութիւնը քայլ առ քայլ հետեւում է իրեն անպարտելի կարծողին:

*

Մարդ պէտք է լաւ խօսելուց առաջ լաւ լսել սովորի:

*

Միշտ իմացիր քո՛ խօսելու եւ քո՛ լռելու ժամանակը:

*

Ով որքան մեծամտանում է, այնքան փոքրանում:

*

Փորձութիւնը հանդուրժելի է, եթէ փորձանք չէ:

*

Այն մարդիկ ովքեր կարծում են, թէ ամէն ինչ գիտեն, ոչինչ չգիտեն:

*

Արդար քննադատութիւնը բալասան է, անարդարը` ժահր ու թոյն:

*

Սիրելը երջանկութիւն է, ատելը` դժբախտութիւն:

Մարդն Ու Իր Գործը

Հանճարները ո՛չ միայն իրենց ժողովրդին, մարդկութեանն են յաւերժացնում:

*

Քո յաղթանակին առաջինը դու պիտի հաւատաս:

*

Վճռականութիւնը յաջողութեան առհաւատչեան է:

*

Երանի այն մարդուն, որ կարողանում է անել այն` ինչ սիրում է եւ սիրել այն` ինչ անում է:

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )