Հայաստանին

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Ծիածանի կամար լինեմ
Ամէն հայի օճախին,
Արեւի պէս շողամ յաւերժ
Հայաստանի կատարին:

Ժպիտ ցանեմ շուրջս բոլոր
Անցորդներին անծանօթ,
Բարեւ ասեմ` հողին, ջրին,
Թուփ ու դաշտին, ամէնուր.

Ծիլեր դառնամ բերքերով լի,
Լինեմ աղօթք խորանի…

Սիրտս հանեմ բաժին տանեմ
Սիրուց զրկուած, կեանքում տանջուած
Մանուկներին ուրախացնեմ:

Թէկուզ հալուեմ ես իմ վշտում,
Անքուն շրջեմ գիշերներում,
Պանդուխտ հայի դուռը թակեմ,
Տունը մտնեմ, ցաւը տանեմ,
Հայաստանը հայով լեցնեմ:

Մոխիր դառնամ մերուեմ հողին
Որ ծնել է իմ պապերին,
Նորէն յառնեմ… վերածնուեմ,
Փիւնիկի պէս մոխրից ելնե՛մ…
Սիրո՛յ, յոյսի՛  ու հաւատքի
Լոյսը վառեմ իմ մայր երկրի:

Ելնեմ Մասիս` պահակ կանգնեմ,
Հայոց երկիրը պաշտպանեմ…
Հայաստանը`, Յաւե՛րժ
Ազատ-Անկա՛խ, Ծաղկած Տեսնեմ:

Նիւ Եորք

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )