Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Չկրցաւ Յաղթել Իմփուլսի

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 23-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Միքա չկրցաւ յաղթել իր հիւրին` Իմփուլսի, 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելով անոր հետ:

Հիւրընկալ կազմին կոլերը նշանակեցին` Սեմիոն Մուրատեան (66-րդ) եւ Անդրանիկ Ոսկանեան (80-րդ), իսկ Իմփուլսի կոլերը` Նարեկ Դաւթեան (60-րդ) եւ Տիեկօ Քասթրօ (87-րդ):

Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, Միքա այժմ 9 կէտի առաւելութիւն մը ունեցաւ 2-րդ դիրքը գրաւող Շիրակի վրայ, որ կատարած է 21 մրցում: Անիկա իր մրցումը պիտի կատարէ այսօր` շաբաթ, 22 սեպտեմբերին` հիւրընկալելով Արարատը:

Ինչ կը վերաբերի 23-րդ հանգրուանին գծով տեղի ունեցած երկրորդ մրցումին, Ուլիս 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Գանձասարի դաշտէն` շնորհիւ Արսէն Բալաբեկեանի նշանակած կոլին (63-րդ):

Իր կարգին, Փիւնիկ Երեւան մրցում չկատարեց: Այսօրուան անոր մրցակիցը պիտի ըլլայ Բանանց:

Ստորեւ կու տանք դասաւորումը` վերոնշեալ երկու մրցումները նկատի առնելով.

ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Միքա          23          16    4     3     40    22    52

2.- Շիրակ   21          13    4     4     35    21    43

3.- Իմփուլս  23          11    5     7     39    34    38

4.- Փիւնիկ   21          9     3     9     38    30    30

5.- Գանձասար     22    8     6     8     24    20    30

6.- Ուլիս          23          7     5     11    29    32    26

7.- Բանանց  21          3     7     11    23    36    16

8.- Արարատ 22          3     2     17    15    48    11

 

Share this Article
CATEGORIES