Ֆորմիւլա-1. Վեթել Տիրացաւ Սինկափուրի Կրան Փրիի Տիտղոսին
Երէկ` կիրակի, 23 սեպտեմբերին տեղի ունեցաւ Սինկափուրի կրան փրին, որ կ՛իյնայ Ֆորմիւլա-1-ի աշխարհի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի ծիրին մէջ:
Աշխարհի ախոյեան գերմանացի Սեպասթիան Վեթել («Ռետ-Պուլ») տիրացաւ այս տարեշրջանի իր երկրորդ կրան փրիի տիտղոսին (առաջինը` Պահրէյնի մէջ, 22 ապրիլին), երբ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 2 ժամ 26″ արդիւնք մը:
Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց Ենսըն Պաթըն («Մաքլարըն»)` 8″ 9 ուշացումով, իսկ երրորդ դիրքը Ֆեռնանտօ Ալոնսօ («Մաքլարըն-Մերսետես») 15″ ուշացումով:
Երէկուան այս կրան փրիին արկածները եղան քիչ մը շատ. անոնց պատճառով կրան փրին չկրցան ամբողջացնել Լուիս Հեմիլթըն, Միքայէլ Շումախըր եւ ուրիշներ:
Այժմ վարորդներու ընդհանուր դասաւորման առաջին դիրքին վրայ կը գտնուի Ալոնսօ, որ ապահոված է 194 կէտ: Անոր ետին երկրորդ դիրքը կը գրաւէ Վեթել (165 կէտ):
Տարեշրջանի 15-րդ կրան փրին տեղի պիտի ունենայ 7 հոկտեմբերին` Ճափոնի մէջ:
Ստորեւ` վարորդներու ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի» | 194 |
| 2.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ռետ-Պուլ» | 165 |
| 3.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Լոթիւս» | 149 |
| 4.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մաքլարըն» | 142 |
| 5.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) «Ռետ-Պուլ» | 133 |
Խումբերու դասաւորում.-
| ԿԷՏ | |
| 1.- «Ռետ-Պուլ» | 298 |
| 2.- «Մաքլարըն» | 261 |
| 3.- «Ֆեռարի» | 245 |
| 4.- «Լոթիւս» | 231 |
| 5.- «Մերսետես» | 136 |


