Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ – Բանանց` 1-0
Շաբաթ, 22 սեպտեմբերին, Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 23-րդ հանգրուանին ծիրին մէջ տեղի ունեցան երկու մրցումներ:
Փիւնիկ Երեւան, որ հանրապետական մարզադաշտին վրայ հիւրընկալեց Բանանցը, 1-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` շնորհիւ Դաւիթ Մանոյեանի նշանակած կոլին:
Երկրորդ մրցումին, Շիրակ 3-2 արդիւնքով յաղթեց Արարատի: Իսմայիլ Ֆոֆանա Պեքօ (18-րդ), Անդրանիկ Պարիքեան (28-րդ) եւ Արա Մկրտչեան (51-րդ) նշանակեցին Շիրակի կոլերը, իսկ Ռաֆայէլ Փալթաճեան (6-րդ սխալմամբ իր բերդին մէջ) եւ Տիգրան Ոսկանեան (33-րդ` փենալթիով)` Արարատի կոլերը:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 23 | 16 | 4 | 3 | 40 | 22 | 52 |
| 2.- Շիրակ | 22 | 14 | 4 | 4 | 38 | 23 | 46 |
| 3.- Իմփուլս | 23 | 11 | 5 | 7 | 39 | 34 | 38 |
| 4.- Փիւնիկ | 22 | 10 | 3 | 9 | 39 | 30 | 33 |
| 5.- Գանձասար | 22 | 8 | 6 | 8 | 24 | 20 | 30 |
| 6.- Ուլիս | 23 | 7 | 5 | 11 | 29 | 32 | 26 |
| 7.- Բանանց | 22 | 3 | 7 | 12 | 23 | 37 | 16 |
| 8.- Արարատ | 23 | 3 | 2 | 18 | 17 | 51 | 11 |
CATEGORIES Մարզական

