Մեր Ընթերցողները Կը Գրեն. Մուսա Տաղցի Հայ Ենք Մենք

Ս. Ա. 

1939-ին խելակորոյս հոծ ամբոխը
Լքեց տուն, տեղ, հող ու փող
Կոխկռտելով դիակները
Հեռացաւ Մուսա Լեռէն:

Այնճարը եղաւ մեզ ապաստան`
Ուր  հիմնեցինք փոքրիկ Հայաստան.
Եկեղեցիներով, դպրոցներով
Մեր սրտերը կնքուեցան հայեցի դրոշմով:

Հրաշագեղ Մուսա Լեռ
Դուն կերտեցիր կամքը մեր.
Դաշնակցական ոգիով
Մուսա տաղցի հայ ենք մենք:

Մենք` երիտասարդներ Այնճարի,
Կը  խոնարհինք ի դէմ հիւրընկալ Լիբանանի
Կ’երդնունք յաւերժ վառ պահել
Յիշատակը մեր նահատակներու:

Յոյսով ենք կու գայ օրն այդ սպասուած
Բոլորս մէկ պիտի հասնինք Հայաստան.
Պիտի գոռանք Արարատի լանջերուն
«Մուսա տաղցի» հայ ենք մենք:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )