Ժիւտօ. Լիբանանի Նոր Ֆետերասիոնին Ընտրութիւնները Կայացան

Նախանցեալ օր Լիբանանի ժիւտոյի ֆետերասիոնին ժամանակաւոր կեդրոնատեղիին` Պուտտա ակումբին մէջ (Ատմա) տեղի ունեցան Լիբանանի ժիւտոյի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները:

Տասը անձեր իրենց թեկնածութիւնը առաջադրած էին ինը աթոռի համար: Ահմետ Ուալի միայն հինգ ձայն ապահովելով չկրցաւ ընտրուիլ:

Ինչ կը վերաբերի մնացեալներուն, բոլորն ալ ստացան 15 ձայն, բացի Հաննա Արուատիէն, որ ստացաւ 10 ձայն:

Ապա, տեղի ունեցաւ պաշտօններու բաժանում` հետեւեալ ձեւով.

Ֆրանսուա Սաատէ (նախագահ), Ապտօ Այուպ (ընդհանուր քարտուղար), Եուսեֆ Ապու Սամրա, Քամալ Նաքուզի (փոխնախագահներ), Ալի Զղէյպ (գանձապահ), Անթուան Ասպօ (հաշուապահ), Նեսիպ Քազզի, Շարպել Ամար եւ Հաննա Արուատի (խորհրդականներ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )