2014-ի Մոնտիալ. Անգլիացի Բերդապահ Ֆորսթըր Հրաւիրուեցաւ Ազգային Խումբ
Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Ռոյ Հոճսըն, նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը` 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով: Յառաջիկայ 12 հոկտեմբերին Անգլիա «Ուեմպլի»-ի մարզադաշտին վրայ պիտի հիւրընկալէ Սան Մարինոն, իսկ 16 հոկտեմբերին հիւրը պիտի ըլլայ Լեհաստանի:
24 մարզիկներուն կարգին եղաւ Սելթիքի բերդապահ Ֆրէյզըր Ֆորսթըր, որ առաջին անգամ ըլլալով նկատի առնուեցաւ:
2010-էն ետք առաջին անգամ ըլլալով նկատի առնուեցան Աարոն Լենըն եւ Ռայըն Շոքրոս:
Խումբին մէջ են նաեւ Ուէյն Ռունի եւ Էնտի Քարոլ:
Ստորեւ` Անգլիոյ կազմը.
Բերդապահներ.- Ֆրէյզըր Ֆորսթըր (Սելթիք), Ճօ Հարթ (Մանչեսթըր Սիթի) եւ Ճոն Ռուտի (Նորուիչ):
Յետսապահներ.- Լայթըն Պէյնզ, Ֆիլ Ժակիելքա (Էվըրթըն), Կերի Քահիլ, Էշլի Քոլ (Չելսի), Քիերան Կիպզ (Արսենալ), Կլեն Ճոնսըն (Լիվըրփուլ), Ժոլէոն Լեսքոթ (Մանչեսթըր Սիթի), Ռայըն Շոքրոս (Սթոք) եւ Քայլ Ուոքըր (Թոթենհամ):
Միջնապահներ.- Մայքըլ Քերիք, Թոմ Քլեվըրլի (Մանչեսթըր Եունայթըտ), Սթիւըն Ժերար (Լիվըրփուլ), Էտըմ Ճոնսըն (Սանտըրլենտ), Ֆրանք Լամփար (Չելսի), Աարոն Լենըն (Թոթենհամ) Ճէյմս Միլնըր (Մանչեսթըր Սիթի), Ալեքս Օքսլէյտ-Չէյմպըրլէյն (Արսենալ) եւ Թէօ Վալքոթ (Արսենալ):
Յառաջապահներ.- Էնտի Քարոլ (Ուեսթ Համ), Ժերմեն Տեֆոյէ (Թոթենհամ), Ուէյն Ռունի եւ Տենի Ուելպեք (Մանչեսթըր Եունայթըտ):


