Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Իրշատ Տուգանքի Ենթարկուեցաւ Եւ Փոխադրուեցաւ Գ. Դասակարգ
Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, իր գումարած հերթական ժողովին վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները եւ հրապարակելէ ետք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, կարգ մը պատիժներ տնօրինեց Իրշատի դէմ:
Նկատի ունենալով, որ անիկա քաշուեցաւ Բ. դասակարգի ախոյեանութենէն, 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Ատկէ բացի, անիկա ուղղակիօրէն փոխադրուեցաւ Գ. դասակարգ` իր կատարած այդ արարքին համար:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Ուրբաթ, 12 հոկտեմբեր | Ժամ | Դաշտ |
| Սաֆա – Ռասինկ | 3:30 | Մարզական Աւան |
| Շաբաթ, 13 հոկտեմբեր | ||
| Շապապ Սահել – Անսար | 3:30 | Մարզական Աւան |
| Ահտ – Նըժմէ | 3:30 | Սայտա |
| Իժթիմահի – Սալամ Սուր | 3:30 | Թրիփոլի |
| Կիրակի, 14 հոկտեմբեր | ||
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 3:30 | Սուր |
| Ախա Ահլի Ալէյ – Շապապ Ղազիէ | 3:30 | Պհամտուն |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Ուրբաթ, 12 հոկտեմբեր | Ժամ | Դաշտ |
| Նահտա Պար Էլիաս – Նապի Շիթ | 3:30 | Խիարա |
| Հարաքեթ Շապապ – Իսլահ Պըրժ Շիմալի | 3:30 | Զղորթա |
| Շաբաթ, 13 հոկտեմբեր | ||
| Ահլի Նապաթիէ – Ֆաժըր Արապսալիմ | 3:30 | Քֆարժոզ |
| Մապարրա – Խըյուլ | 3:30 | Ահտ |
| Կիրակի, 13 հոկտեմբեր | ||
| Շապապ Թրիփոլի – Սալամ Զղորթա | 3:30 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Մաուատտէ Թրիփոլի | 3:30 | Սայտա |
| ՀՄՄ- Ռիատա Ուալ Ատապ | 3:30 | Սաֆա |
CATEGORIES Մարզական

