2013-ի Եւրոպայի 19 Տարեկանէն Վար Ախոյեանութեան Զտումի Մրցաշարք. Հայաստան Կրեց Երեք Պարտութիւն` Առանց Կոլ Նշանակելու
Սկովտիոյ մէջ տեղի ունեցող 2013-ի Եւրոպայի 19 տարեկանէն վար ախոյեանութեան զտումի մրցումները աւարտեցան երէկ, երբ տեղի ունեցան Թ. խմբակին երրորդ եւ վերջին մրցումները:
Հայաստանի ֆութպոլի 19 տարեկանէն վար կրտսերներու հաւաքականը կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը` այս անգամ Ռումանիայէն` 1-0 արդիւնքով:
Հայրենի կազմը, որ իր կատարած նախորդ երկու մրցումներուն պարտուած էր Սկովտիայէն (4-0) եւ Զուիցերիայէն (4-0), այսպիսով մրցաշարքը ոչ միայն աւարտեց առանց յաղթանակի, այլ նոյնիսկ չյաջողեցաւ կոլ ալ նշանակել:
Ստորեւ` դասաւորումը.
Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Սկովտիա 3 0 0 9 3 9
2.- Զուիցերիա 1 1 1 8 5 4
3.- Ռումանիա 1 1 1 2 2 4
4.- ՀԱՅԱՍՏԱՆ 0 0 3 0 9 0

