Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Պարսելոնա Արձանագրեց Դժուար Յաղթանակ Մը. Պայէրն Միւնիխ Կը Շարունակէ Մնալ Անսխալական Միակ Խումբը

Լիոնել Մեսսի

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ այդքան ալ յիշատակելի արդիւնքներ չարձանագրուեցան` նկատի ունենալով, որ բոլոր մեծերուն ալ յաղթեցին:

Սպանիոյ մէջ, սակայն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ կոլերով հարուստ մրցումէ մը ետք 5-4 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Տեփորթիւօ Քորունայի դաշտին վրայ:

Յաղթական կազմին մարզիկներէն Լիոնել Մեսսի հեթրիք մը իրագործեց (18-րդ, 43-րդ եւ 77-րդ), մինչ անոր խմբակից Խաւիէ Մասքերանօ 49-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:

Իր կարգին, յաղթանակ արձանագրեց Ռէալ Մատրիտ` Կոնզալօ Հիկուանի (11-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտոյի (67-րդ` փենալթիով) նշանակած կոլերուն շնորհիւ 2-0 արդիւնքով յաղթելով Սելթա Վիկոյին:

Անգլիոյ մէջ պարագլուխի դիրքը գրաւող Չելսի, ինչպէս նաեւ անոր անմիջական երկու մրցակիցները` Մանչեսթըր Եունայթըտ (2-րդ) եւ Մանչեսթըր Սիթի (3-րդ) յաղթանակներ արձանագրեցին: Անոնց արձանագրած այդ յաղթանակները պատճառ դարձան, որ անոնց միջեւ գտնուող կէտերու տարբերութիւնը մնայ անփոփոխ:

Նշենք, որ Եունայթըտի մարզիկներէն Ուէյն Ռունի նշանակեց երեք կոլ, երկուքը` Սթոքի բերդին մէջ (27-րդ եւ 65-րդ), իսկ մէկը` սխալմամբ իր բերդին մէջ (11-րդ):

Լիվըրփուլ եւս յաղթեց, մինչ Արսենալ պարտուեցաւ:

Գերմանիոյ եւ եւրոպական հինգ զօրաւոր երկիրներու ախոյեանութեան մէջ Պայէրն Միւնիխ մնաց միակ անսխալական կազմը, երբ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ֆորթունա Տիւսելտոլֆը` արձանագրելով իր 8-րդ յաջորդական յաղթանակը:

Իտալիոյ մէջ, գագաթի ճակատումին, Եուվենթուս 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Նափոլիի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` երեք կէտի առաւելութիւն մը ունենալով անոր վրայ: Լացիօ Ռոմա յաղթեց Ա. Սէ. Միլանի (3-2), մինչ Քաթանիա 2-0 արդիւնքով պարտուած հեռացաւ Ինթեր Միլանի դաշտէն:

Պայէրն Միւնիխի յաղթական կազմը

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.

ՔԱԼՉԻՕ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Եուվենթուս – Նափոլի 2-0
Լացիօ Ռոմա – Ա. Սէ. Միլան 3-2
Քալիարի – Պոլոնիա 1-0
Աթալանթա – Սիենա 2-1
Քիեւօ – Ֆիորենթինա 1-1
Ինթեր Միլան – Քաթանիա 2-0
Փալերմօ – Թորինօ 0-0
Փարմա – Սամտորիա 2-1
Ուտինեզէ – Փեսքարա 1-0
Ճենովա – Ա. Էս. Ռոմա 2-4

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Եուվենթուս                 22 (19-4)
2.- Նափոլի                    19 (14-5)
3.- Լացիօ Ռոմա               18 (15-8)
…………………………………………………
19.- Փալերմօ            6 (6-11)
20.- Սիենա                    2 (9-10)

ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Թոթենհամ – Չելսի 2-4
Ֆուլհեմ – Ասթոն Վիլա 1-0
Լիվըրփուլ – Ռիտինկ 1-0
Մանչեսթըր Եունայթըտ – Սթոք 4-2
Սուանզի – Ուիկըն 2-1
Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Սիթի 1-2
Ուեսթ Համ – Սաութեմբթըն 4-1
Նորուիչ – Արսենալ 1-0
Սանտըրլենտ – Նիւքասըլ 1-1
Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Էվըրթըն 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Չելսի                      22 (19-6)
2.- Մանչ. Եունայթըտ           18 (21-11)
3.- Մանչ. Սիթի                18 (17-9)
………………………………………………….
19.- Ռիտինկ                   3 (8-14)
20.- Քուինզ Փարք        3 (7-17)

ԼԱ ԼԻԿԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մալակա – Ռէալ Վայատոլիտ 2-1
Ռէալ Մատրիտ – Սելթա Վիկօ 2-0
Վալենսիա – Աթլեթիքօ Պիլպաօ 3-2
Տեփորթիւօ Քորունա – Պարսելոնա 4-5
Կեթաֆէ – Լեվանթէ 0-1
Էսփանիոլ – Ռայօ Վայեքանօ 3-2
Կրանատա – Ռէալ Սարակոսա 1-2
Օսասունա – Ռէալ Պեթիս 0-0
Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ 0-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սեւիլլա (5) – Մայորքա (4)                        22:30

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պարսելոնա                 22 (24-11)
2.- Աթլեթիքօ Մատրիտ    21 (19-8)
3.- Մալակա                   17 (13-5)
…………………………………………………
19.- Էսփանիոլ                 5 (11-15)
20.- Օսասունա                 5 (7-11)

ՖՐԱՆՍԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Պորտօ – Լիլ 1-1
Փարիզ Սեն Ժերմեն – Ռեմ 1-0
Էվիան – Թուլուզ 0-4
Նանսի – Սոշօ 1-1
Նիս – Սենթ Էթիեն 1-1
Ռենն – Մոնփելիէ 2-1
Վալանսիեն – Լորիան 6-1
Աժաքսիօ – Պասթիա 0-0
Լիոն – Պրեսթ 1-0
Թրուա – Մարսէյ 1-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն    19 (15-5)
2.- Մարսէյ                    19 (12-8)
3.- Լիոն                            18 (14-8)
………………………………………………….
19.- Նանսի                    5 (3-15)
20.- Թրուա                    5 (9-18)

ԳԵՐՄԱՆԻԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Հոֆընհայմ – Կրէօթըր Ֆուրթ 3-3
Պայէր Լեւերքուզըն – Մայնց-05 2-2
Պորուսիա Տորթմունտ – Շալքէ 1-2
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հանովըր-96 3-1
Ֆորթունա Տիւսելտոլֆ – Պայէրն Միւնիխ 0-5
Վոլֆսպուրկ – Ֆրայպուրկ 0-2
Վերտըր Պրեմըն – Մէօնշընկլատպախ 4-0
Նիւրեմպերկ – Օկզպուրկ 0-0
Համպուրկ – Շթութկարթ 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              24 (26-2)
2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ  19 (19-11)
3.- Շալքէ                            17 (17-8)
…………………………………………………………
17.- Կրէօթըր Ֆուրթ             5 (5-14)
18.- Վոլֆսպուրկ                      5 (2-15)

 

Share this Article
CATEGORIES