Հայ Պատգամաւոր. Ջաւախքում Վրացական Խորհրդարանի Ընտրութիւնները Խախտումներով Են Ընթացել

«ՆԻՈՒԶ»

Շիրակ Թորոսեան

Ջաւախքում վրացական խորհրդարանի ընտրութիւնները խախտումներով են ընթացել: Այս մասին լրագրողներին յայտնել է Ազգային ժողովի իշխող կուսակցութեան պատգամաւոր, ջաւախեցի Շիրակ Թորոսեանը: Նրա խօսքով, Ջաւախքի հայերը վերջին ընտրութիւնները չեն ճանաչում որպէս ազատ  եւ արդար: Ընտրութիւններում յաղթած «Վրացական երազանք» համախմբումը Ջաւախքում անսահման աշխուժ է եղել, սակայն իշխանութիւնները ճնշումներ են գործադրել ընտրատեղամասերի վրայ: Արդիւնքում, քաղաքական գործիչներից մէկը` Մելիք Ռայիսեանը զրկուել է Ջաւախքում ընդդիմութեան կեդրոնատեղին ղեկավարելու հնարաւորութիւնից:

Ընդհանուր առմամբ, աւելացրել է նա, յաղթանակած Իվանիշվիլիի խոստումները որոշակի լաւատեսութիւն է ներշնչում: «Բոլոր ելոյթներում նա խօսել է այն մասին, որ Վրաստանի ազգային բոլոր փոքրամասնութիւնները  իրաւունք ունեն  շփուել մայրենի լեզուով: Նրա առաջ քաշած գաղափարներից մէկն էլ հայ-վրացական համալսարանի ստեղծումն է, որը նոյնպէս կարող է դրական ազդեցութիւն թողնել Վրաստանի հայերի շրջանում մայրենի լեզուի ամրապնդման գործում», ասել է նա:

Յիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրութիւնների  պաշտօնական տուեալները հայաբնակ Ջաւախքում նշանակալիօրէն տարբերուել են այլ շրջանների ցուցանիշներից: Բացի Ջաւախքից, Սահակաշվիլիի կուսակցութիւնը յաղթել է նաեւ ազրպէյճանաբնակ բնակավայրերում: Փորձագէտը դա բացատրում է վարչական միջոցների առջեւ փոքրամասնութիւնների անպաշտպանուածութեամբ:

 

 

Share this Article
CATEGORIES