Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները
– Պայէրն Միւնիխ Եւ Չելսի Կրեցին
Տարեշրջանի Իրենց Առաջին Պարտութիւնը
– Պարսելոնա Եւ Ռէալ Մատրիտ Կոլերու
Մեծ Տարբերութեամբ` Յաղթական
– Եուվենթուս Եւ Միլանօ Քաղաքի
Երկու Խումբերը Յաղթեցին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ արձանագրուեցան անակնկալներ:
Նախ եւ առաջ Գերմանիոյ մէջ Պայէրն Միւնիխ, որ արձանագրած էր յաջորդական ութ յաղթանակ, Պայէր Լեւերքուզընէն 2-1 արդիւնքով կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` իր դաշտին վրայ: Հիւր կազմը իր յաղթանակի կոլը նշանակեց մրցումին աւարտէն երեք վայրկեան առաջ` շնորհիւ Սեմի:
Օգտուելով անոր կրած պարտութենէն, Շալքէ (2-րդ) յաղթելով Նիւրեմպերկի (1-0) յաջողեցաւ կէտերու տարբերութիւնը նուազեցնել չորսի:
Անգլիոյ մէջ, գագաթի ճակատումին Չելսի 3-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց իր հիւրէն` Մանչեսթըր Եունայթըտէն, 3-2 արդիւնքով:
Չելսի, որ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը, մրցումը աւարտեց ինը մարզիկով, երբ իրաւարար Մարք Քլաթենպըրկ դաշտէն վտարեց Պրանիսլաւ Իվանովիչը (63-րդ) եւ Ֆեռնանտօ Թորեսը (68-րդ):
Խուան Մաթա (44-րդ) եւ Ռամիրես (53-րդ) նշանակեցին լոնտոնեան կազմին կոլերը, իսկ Տաւիտ Լուիզ (4-րդ` սխալմամբ իր բերդին մէջ), Ռոպին Վան Փերսի (12-րդ) եւ Խալիէ Հեռնանտեզ (75-րդ)` Եունայթըտի կոլերը:
Բ. կիսախաղին դաշտ ներկայացած մեքսիքացի Խաւիէի նշանակած կոլը կասկածելի օֆ-սայտով էր:
Լիվըրփուլ քաղաքի տերպին` Էվըրթընի եւ Լիվըրփուլի միջեւ, աւարտեցաւ 2-2 արդիւնքով:
Սպանիոյ մէջ, երկրին ֆութպոլի երկու հսկաները` Պարսելոնա եւ Ռէալ Մատրիտ, կոլերու մեծ տարբերութեամբ յաղթանակ արձանագրեցին, երկուքն ալ` 5-0 արդիւնքով` օտար դաշտերու վրայ ջախջախելով յաջորդաբար Ռայօ Վայեքանոն եւ Մայորքան:
Պարսելոնայէն երկու կոլ նշանակեց Լիոնել Մեսսի (48-րդ եւ 89-րդ), մինչ Ռէալ Մատրիտէն երկուքական կոլ նշանակեցին Կոնզալօ Հիկուան (9-րդ եւ 70-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (22-րդ եւ 73-րդ):
Իտալիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող եւ ցարդ անպարտելի Եուվենթուս 1-0 արդիւնքով յաղթեց Քաթանիայի: Արթուրօ Վիտալ նշանակեց Եուվէի կոլը (57-րդ):
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Միլանօ քաղաքի երկու խումբերը` Ինթեր Միլան եւ Ա. Սէ. Միլան, յաջորդաբար Պոլոնիայի (3-1) եւ Ճենովայի (1-0) դէմ:
Մարեք Համսիք, որ Վերոնայի դէմ տեղի ունեցած մրցումին նշանակեց Նափոլիի եւ մրցումին միակ կոլը (58-րդ), մրցումին 78-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքներն ու դասաւորումները.
ԱՆԳԼԻԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Ասթոն Վիլա – Նորուիչ 1-1
Արսենալ – Քուինզ Փարք 1-0
Ռիտինկ – Ֆուլհեմ 3-3
Սթոք – Սանտըրլենտ 0-0
Ուիկըն – Ուեսթ Համ 2-1
Մանչեսթըր Սիթի – Սուանզի 1-0
Էվըրթըն – Լիվըրփուլ 2-2
Նիւքասըլ – Ուեսթ Պրոմուիչ 2-1
Սաութհեմփթըն – Թոթենհամ 1-2
Չելսի – Մանչեսթըր Եունայթըտ 2-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Չելսի 22 (21-9)
2.- Մանչեսթըր Եունայթըտ 21 (24-13)
3.- Մանչեսթըր Սիթի 21 (18-9)
4.- Թոթենհամ 17 (17-13)
5.- Էվըրթըն 16 (17-11)
………………………………………….
18.- Ռիտինկ 4 (11-17)
19.- Սաութհեմփթըն 4 (14-26)
20.- Քուինզ Փարք 3 (7-18)
ՔԱԼՉԻՕ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Սիրենա – Փալերմօ 0-0
Ա. Սէ. Միլան – Ճենովա 1-0
Քաթանիա – Եուվենթուս 0-1
Պոլոնիա – Ինթեր Միլան 1-3
Ֆիորենթինա – Լացիօ Ռոմա 2-0
Փեսքարա – Աթալանթա 0-0
Սամտորիա – Քալիարի 0-1
Թորինօ – Փարմա 1-3
Ա. Էս. Ռոմա – Ուտինեզէ 2-3
Նափոլի – Քիեւօ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Եուվենթուս 25 (20-4)
2.- Նափոլի 22 (15-5)
3.- Ինթեր Միլան 21 (16-7)
4.- Լացիօ Ռոմա 18 (15-10)
5.- Ֆիորենթինա 15 (11-7)
………………………………………..
18.- Փալերմօ 7 (6-11)
19.- Քիեւօ 7 (7-16)
20.- Սիենա 3 (9-10)
ՍՊԱՆԻԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Էսփանիոլ – Մալակա 0-0
Ռէալ Պեթիս – Վալենսիա 1-0
Սելթա Վիկօ – Տեփորթիւօ Քորունա 1-1
Ռայօ Վայեքանօ – Պարսելոնա 0-5
Ռէալ Սարակոսա – Սեւիլլա 2-1
Լեվանթէ – Կրանատա 3-1
Աթլեթիքօ Պիլպաօ – Կեթաֆէ 1-2
Աթլեթիքօ Մատրիտ – Օսասունա 3-1
Մայորքա – Ռէալ Մատրիտ 0-5
ԱՅՍՕՐ ԺԱՄ
Ռէալ Վայատոլիտ – Ռէալ Սոսիետատ 22:30
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պարսելոնա 25 (29-11)
2.- Աթլեթիքօ Մատրիտ 25 (22-9)
3.- Մալակա 18 (13-5)
4.- Ռէալ Մատրիտ 17 (21-7)
5.- Ռէալ Պեթիս 16 (13-13)
…………………………………………
18.- Տեփորթիւօ Քորունա 7 (14-20)
19.- Էսփանիոլ 6 (11-15)
20.- Օսասունա 5 (8-14)
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Օկզպուրկ – Համպուրկ 0-2
Ֆորթունա Տիւսելտոլֆ – Վոլֆսպուրկ 1-4
Ֆրայպուրկ – Պորուսիա Տորթմունտ 0-2
Կրէօթըր Ֆուրթ – Վերտըր Պրեմըն 1-1
Մայնց-05 – Հոֆընհայմ 3-0
Շալքէ – Նիւրեմպերկ 1-0
Շթութկարթ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-1
Պայէրն Միւնիխ – Պայէր Լեւերքուզըն 1-2
Հանովըր-96 – Մէօնշընկլատպախ 2-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պայէրն Միւնիխ 24 (27-4)
2.- Շալքէ 20 (18-8)
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 19 (20-13)
4.- Պորուսիա Տորթմունտ 15 (20-11)
5.- Պայէր Լեւերքուզըն 15 (15-12)
…………………………………………..
16.- Վոլֆսպուրկ 8 (6-16)
17.- Օկզպուրկ 6 (5-13)
18.- Կրէօթըր Ֆուրթ 6 (6-15)
ՖՐԱՆՍԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Սենթ Էթիեն – Ռենն 2-0
Լիլ – Վալանսիեն 2-1
Մոնփելիէ – Նիս 3-1
Նանսի – Փարիզ Սեն Ժերմեն 0-1
Ռեմ – Թրուա 1-1
Սոշօ – Էվիան (յետաձգուած)
Թուլուզ – Պրեսթ 3-1
Լորիան – Աժաքսիօ 4-4
Պասթիա – Պորտօ 3-1
Մարսէյ – Լիոն (յետաձգուած)
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Փարիզ Ս. Ժ. 22 (16-5)
2.- Թուլուզ 19 (18-10)
3.- Մարսէյ 19 (12-8)
4.- Լիոն 18 (14-8)
5.- Սենթ Էթիեն 15 (17-7)
……………………………………………
18.- Սոշօ 7 (8-14)
19.- Թրուա 6 (10-19)
20.- Նանսի 5 (3-16)

