Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ Կրեց Տարեշրջանի Իր 11-րդ Պարտութիւնը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 27-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքը գրաւող Միքայի եւ անոր անմիջական մրցակիցին` Շիրակի միջեւ գտնուող երեք կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ յաղթանակ արձանագրեցին` յաջորդաբար պարտութեան մատնելով Փիւնիկը (2-1) եւ Գանձասարը (2-0):
Նարեկ Բեքլարեան (39-րդ) եւ Վարդգէս Սաթումեան (42-րդ) նշանակեցին Միքայի կոլերը, իսկ Դաւիթ Մանոյեան (72-րդ)` Փիւնիկի կոլը:
Նշենք, որ Փիւնիկ այսպիսով կրեց տարեշրջանի իր 11-րդ պարտութիւնը:
Արարատ 1-0 արդիւնքով յաղթեց Բանանցի, մինչ Ուլիս յաղթեց Իմփուլսի (2-1):
Կարգ մը խումբեր կատարած են 26 մրցում, իսկ ուրիշներ` 25:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Միքա 26 18 4 4 43 24 58
2.- Շիրակ 25 17 4 4 44 24 55
3.- Իմփուլս 26 11 5 10 42 41 38
4.- Փիւնիկ 25 11 3 11 44 36 36
5.- Գանձասար 25 9 7 9 26 22 34
6.- Ուլիս 26 8 5 13 31 36 29
7.- Արարատ 26 6 2 18 20 51 20
8.- Բանանց 25 3 8 14 24 40 17


