Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Շիրակ Չկրցաւ Օգտուիլ Միքայի Կրած Պարտութենէն

Փիւնիկի մարզիկները կը տօնեն իրենց յաղթանակը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 27-րդ հանգրուանի մրցումներուն, թէեւ պարագլուխի դիրքը գրաւող Միքա 3-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց Գանձասարէն, սակայն ատկէ չկրցաւ օգտուիլ անոր անմիջական մրցակիցը` Շիրակ, որ իր կարգին պարտութիւն մը կրեց Իմփուլսէն` 3-1 արդիւնքով:

Վարազդատ Հարոյեանի նշանակած կոլին շնորհիւ (67-րդ), Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ Փիւնիկ 1-0 արդիւնքով յաղթեց Արարատի:

Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Բանանց 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Ուլիսի հետ:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  Յ.    Հ.    ՍՏ.   ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Միքա          27          18    4     5     45    27    58
2.- Շիրակ   26          17    4     5     45    27    55
3.- Իմփուլս  27          12    5     10    45    42    41
4.- Փիւնիկ   26          12    3     11    45    36    39
5.- Գանձասար     26    10    7     9     29    24    37
6.- Ուլիս          27          8     6     13    32    37    30
7.- Արարատ 27          6     2     19    20    52    20
8.- Բանանց  26          3     9     14    25    41    18

 

Share this Article
CATEGORIES