ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՀԱՅԱՍՏԱՆ – ՈՒՔՐԱՆԻԱ` 2-0

Երէկ, Ղազախստանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին գծով իր կատարած երկրորդ մրցումին, Հայաստանի 17 տարեկանէն վար կրտսերներու ֆութպոլի ազգային խումբը արձանագրեց իր առաջին յաղթանակը` 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Ուքրանիան:

Հայրենի կազմը, որ իր կատարած առաջին մրցումին 5-3 արդիւնքով պարտութիւն մը կրած էր Վրաստանէն, բաւական տպաւորիչ մրցում մը կատարելով երկու անպատասխան կոլ կրցաւ նշանակել իր մրցակիցին բերդին մէջ` շնորհիւ Վարդան Պաքալեանի (7-րդ) եւ Արամայիս Քէօսէեանի (28-րդ):

Թուրքիայէն Վրաստանի կրած պարտութիւնը (2-1) պատճառ դարձաւ, որ Ա. խմբակին մաս կազմող չորս խումբերն ալ ապահովեն 3-ական կէտ` արձանագրելով յաղթանակ մը եւ կրելով պարտութիւն մը:

Հայաստանի վերջին մրցակիցը պիտի ըլլայ Թուրքիա: Մրցումը տեղի պիտի ունենայ ուրբաթ, 29 ապրիլին:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ՅԱՂԹ.     ՊԱՐՏ.      ՆՇ.      ՍՏ.     ԿԷՏ

1.- Վրաստան                   1                   0           6           5        3
2.- ՀԱՅԱՍՏԱՆ                1                   0           5            5       3
3.- Թուրքիա                     1                    0           3          3       3
4.- Ուքրանիա                   1                    0           2          3       3

 

Share this Article
CATEGORIES