Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքա Աւելի Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումներուն արդիւնքները ամբողջութեամբ եղան ի նպաստ Սատաքայի, որ աւելի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ 9-3 արդիւնքով պարտութեան մատնելով ներքին ապահովութեան ուժերու կազմը, արձանագրեց իր 6-րդ յաջորդական յաղթանակը` ապահովելով առաւելագոյն 18 կէտերը: Իրաքցի Մարուան Զորօ նշանակեց 4 կոլ:
Էյ. Եու. Սի. Ի. բարձրացաւ 2-րդ դիրք` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Հատաֆի: Անիկա այժմ ունի 12 կէտ:
Ինչ կը վերաբերի Սեն Ժոզեֆ-Պրուս Քաֆէ մրցումին, անիկա աւարտեցաւ 5-5 արդիւնքով:
Իսկ Էյ. Եու. Էս. Թի. 7-2 արդիւնքով յաղթեց Ժամհուրի:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | ՆՇ. | ՍՏ. | |
| 1.- Սատաքա | 6 | 18 | 60 | 10 |
| 2.- Էյ. Եու. Սի. Ի. | 5 | 12 | 18 | 13 |
| 3.- Պրուս Քաֆէ | 5 | 11 | 22 | 16 |
| 4.- Սեն Ժոզեֆ | 5 | 10 | 23 | 16 |
| 5.- Էյ. Եու. Էս. Թի. | 5 | 9 | 33 | 17 |
| 6.- Հատաֆ | 6 | 8 | 23 | 27 |
| 7.- Ժամհուր | 5 | 4 | 30 | 34 |
CATEGORIES Մարզական

