Ոչ Բաց Երկնքի Տակ

Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ

Հայաստանի թանգարանների նախատիպեր եղել են դեռ ուրարտական շրջանում (ն. Ք. Թ.-Զ. դդ.): Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում` Մուսափրում, Էրեբունիում, Թէյշեբաինիում կառուցուած տաճարներում հաւաքւում ու պահպանւում էին ծիսապաշտամունքային առարկաներն ու արուեստի բազմաբնոյթ կոթողները: Այդպիսի աւանդատներ ունէին նաեւ, հեթանոսական տաճարները: Յայտնի է նաեւ, որ արքայական պալատներում – իշխանական դղեակներում առանձնացուած յատուկ սրահներում էին պահւում նախնեաց  յիշատակներն ու պաշտամունքային տարաբնոյթ առարկաները, ինչպէս և տեղացի ու օտար վարպետների ինքատիպ ստեղծագործութիւնները: Միջնադարեան Հայաստանում գործում էր թանգարանի երեք տիպ` արքունի, իշխանական և եկեղեցական: Երեւանում պաշտօնապէս թանգարան ստեղծելու առաջին փորձը ձեռնարկել է Խաչատուր Աբովեանը` հիմնելով գաւառական դպրոցի գրադարանին կից հնագիտական մի փոքրիկ թանգարան` հայկական նահանգի հնութիւնների պատմական ու բնապատմական արժէք ունեցող իրերն այնտեղ ցուցադրելու համար:

Հայաստանի պատմութեան պետական թանգարանը, գործողներից ամենահինը երկրում, հիմնադրուել է առաջին Հանրապետութեան խորհրդարանի ընդունած օրէնքով և սկզբնական շրջանում կոչուել է ազգագրական մարդաբանական թանգարան-գրադարան: Կազմաւորուել է Կովկասի հայոց  ազգագրական ընկերութեան, Նոր Նախիջեւանի հայկական հնութիւնների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հաւաքածուների հիման վրայ: Այցելուների համար բացուել է 1921 թ. օգոստոսի 20-ին: Այսօր պատմութեան թանգարանում պահպանւում է շուրջ 400.000 առարկայից  բաղկացած հաւաքածու:

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնտում կայ աւելի քան 25.000 ցուցանմուշ, հիմնականում` հայկական, ռուսաստանեան և արեւմտաեւրոպական կերպարուեստի:

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանն ունի աւելի քան 30.000 ցուցանմուշ, որոնք վերաբերում են Բ. համաշխարհային և արցախեան պատերազմներին:

Մատենադարանում պահւում են 17.300 ձեռագիր մատեաններ, որոնցից 2904-ը` օտար լեզուներով, մնացածը` հայերէն:

«Թանգարանային գիշեր» նախաձեռնութիւնը սկիզբ է առել 1999թ., Ֆրանսայի մշակոյթի նախարարութեան առաջարկով` ֆրանսական թանգարանում գարնանային որեւէ կիրակի հասարակութեան համար անվճար «բաց դռների» օր յայտարարելով ու անուանակոչելով «Թանգարանային գարուն» 2001 թ. միջոցառումը դարձաւ համաեւրոպական, 2009-ից նախաձեռնութեան միացաւ նաեւ Հայաստանի 2012-ին թանգարանային գիշերուան մասնակցել է 63 թանգարան ողջ հանրապետութիւնից, այցելուների թիւը` 134.436: Թանգարանային գիշերուան յաջորդող թանգարանների միջազգային օրուան ընթացքում, երբ դռները կրկին բաց են եղել, այցելուների թիւը եղել է 148.834:

2001 թուականին Հայաստանի թանգարաններում գրանցուել է 2.203.023 այցելութիւն, որոնցից 2.044.774-ը` Երեւանում, այդ թւում 15 տոկոսը` դպրոցականներ: համեմատութեան համար նշենք, որ նոյն թուականին Ազրպէյճանում գրանցուել է աւելի քան 2.000.000 այցելութիւն, Վրաստանում` շուրջ 2.800.000: 2012 թուականի առաջին կիսամեակում «Էրեբունի» արգելոց-թանգարանը այցելել է 9.800 հոգի: Փարաջանովի տուն-թանգարանը Երեւանում տարեկան այցելում է 15.000-18.000 մարդ: Գառնու ամրոցն ու տաճարը տարեկան այցելում է միջինում 140.000-150.000 մարդ:

Երեւանի թանգարանների տոմսերի ներկայիս գները միջինում 500-1.000 դրամ, դպրոցականների և ուսանողների համար` 200-500 դրամ:

Երեւանում այսօր գործում է 48 թանգարան:

1. Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան թանգարան-հիմնադրամ
2. Երեւանի բժշկական համալսարանի անատոմիայի թանգարան
3. Փրոֆեսէօր Հրանտ Կարապետեանի անուան երկրաբանական թանգարան
4. Եղիշէ Չարենցի տուն-թանգարան
5. Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
6. Յովհաննես Թումանեանի թանգարան
7. Մարտիրոս Սարեանի տուն-թանգարան
8. Երեւանի պատմութեան թանգարան
9. Հայաստանի բնութեան պետական թանգարան
10. Երեւանի պետական համալսարանի պատմութեան թանգարան
11. «Մայր Հայաստան» ռազմապատմական և զինուորական թանգարան
12. Ժամանակակից արուեստի թանգարան
13. Ագրարային համալսարանի անատոմիական թանգարան
14. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանութեան ինստիտուտի կենդանաբանական թանգարան
15.   Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան
16.   Ալեքսանդր Սպենդիարեանի տուն-թանգարան
17. Փայտարուեստի պետական թանգարան
18. Հայաստանի պատմութեան թանգարան
19. Հայաստանի ազգային պատկերասրահ
20. Խաչատուր Աբովեանի տուն-թանգարան
21. Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան
22. Մատենադարան
23. Գեղագիտութեան ազգային կենտրոնի մանկական պատկերասրահ
24. Յակոբ Կոջոյեանի և Արա Սարգսեանի տուն-թանգարան
25. Ռուսական Արուեստի թանգարան
26. Սերգեյ Փարաջանովի թանգարան
27. Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ
28.   Գաֆեսճեան արուեստի կենտրոն (թանգարան-հիմնադրամ)
29. Կարէն Դեմիրճեանի թանգարան
30. Գիւղատնտեսութեան ակադեմիայի պատմութեան թանգարան
31. Միջին արեւելքի թանգարան
32. Ալ. Թամանեանի անուան գիտահետազօտական թանգարան-ինստիտուտ
33. Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական համալսարանի պատմութեան թանգարան
34. Յովհաննէս Շարամբէեանի անուան ժողովրդական արուեստի թանգարան
35. Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարան
36. Անդրանիկ Օզանեանի թանգարան
37. Երկաթուղային թանգարան
38.   Երեւանի «Արարատ» քոնեաքի, գինու, օղու կոմբինատի թանգարան
39. Գէորգ Գրիգորեանի (Ջիոտտո) թանգարան-արուեստանոց
40. Ֆիզիքական կուլտուրայի հայկական պետական համալսարանի պատմութեան թանգարան
41. «Արարատ» քոնեաքի գործարանի թանգարան
42. Շառլ Ազնաւուրի թանգարան
43. Արամ Խաչատրեանի տուն-թանգարան
44. Երուանդ Քոչարի թանգարան
45. Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտ
46. Շախմատի թանգարան (Ագրարային համալսարան)
47. Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարան հիմնադրամ
48. Կապի թանգարան

 

Share this Article
CATEGORIES