Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Մանչեսթըր Եունայթըտ Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը. Պարսելոնա Եւ Ռէալ Մատրիտ` Յաղթական. Պայէրն Միւնիխ – Պորուսիա Տորթմունտ` 1-1

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, որոնց ընթացքին արձանագրուեցան հետաքրքրական արդիւնքներ:

Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` կոլերով հարուստ մրցումէ մը ետք 4-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով Ռիտինկի դաշտին վրայ: Մրցումին եօթը կոլերն ալ նշանակուեցան Ա. կիսախաղին:

Ռոպին Վան Փերսի

Եունայթըտի կոլերը նշանակեցին Անտերսոն (13-րդ), Ուէյն Ռունի (16-րդ` փենալթիով եւ 30-րդ) եւ Ռոպին Վան Փերսի (34-րդ):

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Եունայթըտ երեք կէտի առաւելութիւն մը ունեցաւ Մանչեսթըր Սիթիի վրայ, որ իր դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Էվըրթընի հետ:

Տանիել Էկըրի նշանակած կոլին շնորհիւ (43-րդ) Լիվըրփուլ 1-0 արդիւնքով յաղթեց Սաութհեմփթընի:

Սակայն Արսենալ եւ Չելսի պարտութիւններ կրեցին, յաջորդաբար Սուանզիէն (2-0) եւ Ուեսթ Համէն (3-1):

Իտալիոյ մէջ Եուվենթուս իր կարգին ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 3-0 արդիւնքով յաղթելով Թորինոյի:

Միլանօ քաղաքի երկու կազմերը եւս` Ինթեր Միլան եւ Ա. Սէ. Միլան յաղթանակներ արձանագրեցին, յաջորդաբար պարտութեան մատնելով Փալերմոն (1-0) եւ Քաթանիան (3-1):

Յաղթանակ արձանագրեց նաեւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Նափոլի` Փեսքարայի դէմ իր կատարած մրցումին (5-1):

Լիոնել Մեսսի (ձախին)

Սպանիոյ մէջ Պարսելոնա անխնայ եղաւ իր հիւրին` Աթլեթիքօ Պիլպաոյի նկատմամբ եւ 5-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: Ժերար Փիքէ (22-րդ), Լիոնել Մեսսի (25-րդ եւ 70-րդ), Ատրիանօ Քորէա (45-րդ) եւ Սեսք Ֆապրեկաս (57-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:

Քրիսթիանօ Ռոնալտօ

Աթլեթիքօ Մատրիտ (2-րդ), որ հիւրն էր Ռէալ Մատրիտի, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց: Քրիսթիանօ Ռոնալտօ սքանչելի կոլով մը նշանակեց իր կազմին առաջին կոլը (16-րդ), մինչ Մեսութ Էօզիլ արդիւնքը բարձրացուց երկուքի (66-րդ):

Գերմանիոյ մէջ Պայէրն Միւնիխ Պորուսիա Տորթմունտ գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-2 արդիւնքով` 71 հազար հանդիսատեսներու ներկայութեան:

Թոնի Քրուս նշանակեց Պայէրնի կոլը (67-րդ), իսկ Մարիօ Կոյեցը` Տորթմունտի կոլը (74-րդ):

Պայէրնի արձանագրած այս հաւասարութենէն օգտուեցաւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Պայէր Լեւերքուզըն, որ 1-0 արդիւնքով յաղթելով Նիւրեմպերկի, յաջողեցաւ կէտերու տարբերութիւնը նուազեցնել ութի:

Ֆրանսայի մէջ Փարիզ Սեն Ժերմեն 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրելով Նիսէն 2-րդ դիրքէն նահանջեց 4-րդ դիրք:

Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Լիոն 1-0 արդիւնքով յաղթեց Մոնփելիէի:

Պրեսթի դէմ յաղթանակ արձանագրեց նաեւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Մարսէյ` 2-1 արդիւնքով:

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.

ԱՆԳԼԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ուեսթ Համ – Չելսի 3-1
Արսենալ – Սուանզի 0-2
Ֆուլհեմ – Թոթենհամ 0-3
Լիվըրփուլ – Սաութհեմփթըն 1-0
Մանչեսթըր Սիթի – Էվըրթըն 1-1
Քուինզ Փարք – Ասթոն Վիլա 1-1
Ուեսթ Պրոմուիչ – Սթոք 0-1
Ռիտինկ – Մանչեսթըր Եունայթըտ 3-4
Նորուիչ – Սանտըրլենտ 2-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                         ԺԱՄ

Նիւքասըլ – Ուիկըն                     22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ  36 (37-21)
2.- Մանչեսթըր Սիթի            33 (28-11)
3.- Չելսի                            26 (25-16)
……………………………………………………………….
19.- Ռիտինկ                         9 (19-27)
20.- Քուինզ Փարք              6 (11-27)

ԻՏԱԼԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Եուվենթուս – Թորինօ 3-0
Նափոլի – Փեսքարա 5-1
Պոլոնիա – Աթալանթա 2-1
Ճենովա – Քիեւօ 2-4
Ինթեր Միլան – Փալերմօ 1-0
Լացիօ Ռոմա – Փարմա 2-1
Սիենա – Ա. Էս. Ռոմա 1-3
Ուտինեզէ – Քալիարի 4-1
Ֆիորենթինա – Սամտորիա 2-2
Քաթանիա – Ա. Սէ. Միլան 1-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Եուվենթուս                       35 (32-10)
2.- Նափոլի                          33 (28-12)
3.- Ինթեր Միլան                     31 (27-16)
………………………………………………………..
19.- Սիենա                          11 (14-17)
20.- Փեսքարա                        11 (10-30)

ՍՊԱՆԻԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Օսասունա – Ռայօ Վայեքանօ 1-0
Կեթաֆէ – Մալակա 1-0
Վալենսիա – Ռէալ Սոսիետատ 2-5
Պարսելոնա – Աթլեթիքօ Պիլպաօ 5-1
Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Մատրիտ 2-0
Կրանատա – Էսփանիոլ 0-0
Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Պեթիս 2-3
Սելթա Վիկօ – Լեվանթէ 1-1
Մայորքա – Ռէալ Սարակոսա 1-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                   ԺԱՄ

Սեւիլլա – Ռէալ Վայատոլիտ 22:30

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պարսելոնա                       40 (48-16)
2.- Աթլեթիքօ Մատրիտ          34 (29-13)
3.- Ռէալ Մատրիտ              29 (34-10)
………………………………………………………..
19.- Տեփորթիւօ Քորունա         11 (21-31)
20.- Էսփանիոլ                       10 (13-22)

 

Պայէրն Միւնիխ – Պորուսիա Տորթմունտ մրցումէն

ԳԵՐՄԱՆԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Օկզպուրկ – Ֆրայպուրկ 1-1
Պայէր Լեւերքուզըն – Նիւրեմպերկ 1-0
Կրէօթըր Ֆուրթ – Շթութկարթ 0-1
Մայնց-05 – Հանովըր-96 2-1
Շալքէ – Մէօնշընկլատպախ 1-1
Պայէրն Միւնիխ – Պորուսիա Տորթմունտ 1-1
Հոֆընհայմ – Վերտըր Պրեմըն 1-4
Վոլֆսպուրկ – Համպուրկ 1-1
Ֆորթունա Տիւսելտոլֆ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 4-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              38 (41-6)
2.- Պայէր Լեւերքուզըն           30 (28-19)
3.- Պորուսիա Տորթմունտ         27 (30-16)
……………………………………………………….
17.- Օկզպուրկ                       8 (11-26)
18.- Կրէօթըր Ֆուրթ             8 (10-26)

Նիսի յաղթական մարզիկները

ՖՐԱՆՍԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Լիոն – Մոնփելիէ 1-0
Պորտօ – Սոշօ 2-2
Էվիան – Նանսի 1-1
Լիլ – Պասթիա 0-0
Նիս – Փարիզ Սեն Ժերմեն 2-1
Վալանսիեն – Ռեմ 1-0
Աժաքսիօ – Սենթ Էթիեն 0-0
Պրեսթ – Մարսէյ 1-2
Թրուա – Ռենն 2-3
Լորիան – Թուլուզ 1-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Լիոն                                  31 (28-15)
2.- Մարսէյ                          29 (20-16)
3.- Սենթ Էթիեն                      26 (24-10)
…………………………………………………………
19.- Թրուա                          8 (16-32)
20.- Նանսի                          8 (10-26)

 

Share this Article
CATEGORIES