Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ – Գանձասար` 1-1

Փիւնիկ – Գանձասար մրցումէն

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 32-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Փիւնիկ, որ հանրապետական մարզադաշտին վրայ հիւրընկալեց Գանձասարը, պարտութենէ մը փրկուեցաւ, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (94-րդ) Դաւիթ Մանոյեան նշանակեց իր կազմին հաւասարութեան կոլը (1-1): Ա. կիսախաղին Գանձասար 1-0 արդիւնքով յառաջացած էր` շնորհիւ Տումպիա Տիաքարիթիայի նշանակած կոլին (20-րդ):

Իջեւանի մէջ Իմփուլս 1-0 արդիւնքով պարտուեցաւ Արարատէն: Մրցումին միակ կոլը նշանակուեցաւ առաջին վայրկեանին` շնորհիւ Գէորգ Նռանեանի:

Իր կարգին, Միքա իր դաշտէն դուրս 1-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց, երբ Վարդգէս Սաթումեանի նշանակած կոլին շնորհիւ (85-րդ) յաղթեց Ուլիսի:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Շիրակ         31    21    5     5     54    29    68
2.- Միքա                32    20    6     6     49    32    66
3.- Գանձասար     32    13    9     10    35    28    48
4.- Իմփուլս        32    14    6     2     54    29    48
5.- Փիւնիկ         32    14    4     14    53    45    46
6.- Ուլիս                32    8     8     16    33    43    32
7.- Արարատ       32    7     3     22    21    56    24
8.- Բանանց        31    4     11    16    31    48    23

 

Share this Article
CATEGORIES