«Չեմփիընզ Լիկ». Պայքար` Պարագլուխի Դիրքը Գրաւելու Համար

Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը հասած է իր աւարտին` նկատի ունենալով, որ այսօրուան եւ վաղուան մրցումներով վերջնականապէս կը յստականան 1-16-րդ հանգրուան հասնող 16 խումբերը, որոնց վիճակաձգութիւնը տեղի պիտի ունենայ յառաջիկայ 20 դեկտեմբերին:

Մինչ պայքարը պիտի ըլլայ ակնկալուածէն շատ աւելի զօրաւոր` Ե., Զ., Է. եւ Ը. խմբակներուն մէջ (վաղը), անդին այսօր տեղի ունենալիք ճակատումները այդքան ալ ճակատագրական պիտի չըլլան, որովհետեւ արդէն իսկ յստակացած են Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներէն իրենց տոմսերը ապահոված ութ խումբերուն անունները:

Պայքարը պիտի ըլլայ միայն պարագլուխի դիրքը գրաւելու համար, որովհետեւ առաջին երկու դիրքերը գրաւողներուն կէտերը բաւական մօտ են իրարու:

Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (բոլորն ալ պիտի սկսին ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով).

ԱՅՍՕՐ

Ա. ԽՄԲԱԿ

Տինամօ Զաղրեպ – Տինամօ Քիեւ
Փարիզ Սեն Ժերմեն – Փորթօ

Բ. ԽՄԲԱԿ

Մոնփելիէ – Շալքէ
Օլիմփիաքոս – Արսենալ

Գ. ԽՄԲԱԿ

Ա. Սէ. Միլան – Զենիթ Ս. Փեթերսպուրկ
Մալակա – Անտըրլեխթ

Դ. ԽՄԲԱԿ

Պորուսիա Տորթմունտ – Մանչեսթըր Սիթի
Ռէալ Մատրիտ – Այաքս Ամսթերտամ

ՎԱՂԸ

Ե. ԽՄԲԱԿ

Չելսի – Նորտսժայելանտ
Շախտիոր Տոնեցք – Եուվենթուս

Զ. ԽՄԲԱԿ

Պայէրն Միւնիխ – ՊԱԹԷ Պորիսով
Լիլ – Վալենսիա

Է. ԽՄԲԱԿ

Պարսելոնա – Պենֆիքա
Սելթիք – Սպարտակ Մոսկուա

Ը. ԽՄԲԱԿ

Պրակա – Կալաթասարայ
Մանչեսթըր Եունայթըտ – Քլիւժ

Այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, այժմ չորս խմբակներուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

Ա. ԽՄԲԱԿ              ԿԷՏ

1.- Փորթօ               13 (9-2)
2.- Փարիզ Սեն Ժերմեն    12 (12-2)
3.- Տինամօ Քիեւ          4 (5-9)
4.- Տինամօ Զաղրեպ 0 (0-13)

Բ. ԽՄԲԱԿ

1.- Շալքէ                      11 (9-5)
2.- Արսենալ             10 (9-6)
3.- Օլիմփիաքոս          6 (7-8)
4.- Մոնփելիէ             1 (5-11)

Գ. ԽՄԲԱԿ

1.- Մալակա             11 (10-3)
2.- Ա. Սէ. Միլան        8 (7-5)
3.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ 4 (5-9)
4.- Անտըրլեխթ           4 (2-7)

Դ. ԽՄԲԱԿ

1.- Պորուսիա Տորթմունտ   11 (10-5)
2.- Ռէալ Մատրիտ        8 (11-8)
3.- Այաքս Ամսթերտամ    4 (7-12)
4.- Մանչեսթըր Սիթի 3 (7-10)

 

Share this Article
CATEGORIES