Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքայի 9-րդ Յաջորդական Յաղթանակը

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի վերջին ճակատումին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքա արձանագրեց իր 9-րդ յաջորդական յաղթանակը (անիկա այլ խումբերու նման մրցում մը նուազ կատարած է), երբ 11-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ժամհուրը:

Յաղթական կազմին մարզիկներէն Մարուան Զորօ (իրաքցի) նշանակեց 4 կոլ:

Նախքան այս մրցումը նոյն դաշտին վրայ (Էմիլ Լահուտի անուան համալիր), Պրուս Քաֆէ (3-րդ) արձանագրեց քիչ մը դժուար յաղթանակ մը` վերջին դիրքը գրաւող Օլ Սփորթցի դէմ (3-2):

Ստորեւ կու տանք դասաւորումը.

 

ՄՐՑ.
Յ.
Հ. Պ.
ԿԷՏ
1.- Սատաքա 9 9 0 0 27
2.- Սեն Ժոզեֆ 9 7 1 1 22
3.- Պրուս Քաֆէ 9 6 2 1 20
4.- «Էյ. Եու. Էս. Թի.» 9 6 0 3 18
5.- «Էյ. Եու. Սի. Ի.» 9 5 0 4 15
6.- Թրիփոլի Ֆիհաա 9 4 1 4 13
7.- Հատաֆ 9 3 2 4 11
8.- Ժամհուր 9 2 1 6 7
9.- Հալուսիէ 9 2 1 6 7
10.- Ներքին Ապահովութեան ուժեր 10 2 0 8 6
11.- Օլ Սփորթց 9 0 0 9 0

 

Share this Article
CATEGORIES