Ճատրակ. Լոնտոնի Մրցաշարք. Արոնեան – Մաքշէյն Մրցումը Տեւեց Վեց Ժամ

Լոնտոնի մէջ, ուր տեղի կ՛ունենայ ճատրակի «Չես Քլասիք» միջազգային մրցաշարքը, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան 4-րդ հանգրուանին իր կատարած մրցումին սեւ քարերով յաղթեց անգլիացի Լիք ՄաքՇէյնի:

Անոնց միջեւ այս մրցումը տեւեց վեց ժամ: Անիկա ոչ թէ 4-րդ հանգրուանի, այլ մրցաշարքի ամէնէն հետաքրքրական ճակատումը հանդիսացաւ:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Արոնեան բարձրացաւ 5-րդ դիրք` ունենալով 4 կէտ:

Քարլսըն յաղթեց Ճոնզի, մինչ Անանտ – Քրամնիք եւ Նաքամուրա – Էտըմզ ճակատումները աւարտեցան հաւասարութեամբ:

Մրցաշարքը կ՛աւարտի 10 դեկտեմբերին:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  ԿԷՏ

1.- Մակնիւս Քարլսըն            4           10
2.- Վլատիմիր Քրամնիք          4           8
3.- Մայքըլ Էտըմզ               3           7
4.- Հիքարու Նաքամուրա   4           5
5.- Լեւոն Արոնեան              4           4
6.- Վիշվանաթան Անանտ   3           3
7.- Կաուէյն Ճոնզ               4           2
8.- Լիւք ՄաքՇէյն               3           1
9.- Ժուտիթ Փոլկար       3           1

Share this Article
CATEGORIES