Ազրպէյճանում Թալիշաբնակ Շրջանների Դպրոցները Փլուզման Շեմին Են
«ՓԱՆՈՐԱՄԱ»
Ազրպէյճանում ազգային փոքրամասնութիւններով բնակեցուած գիւղերի դպրոցները անտարբերութեան են մատնուած: Գրում է «Վեթենինֆօ.ազ» կայքէջը եւ աւելացնում, որ թալիշաբնակ Լենքորանի շրջանի Թութուփեշտա գիւղի դպրոցը, որը 1920 թ.-ին կառուցուած մասնաւոր շինութիւն է եւ նախկին տիրոջից խլուել է խորհրդայնացման շրջանում, կանգնած է փլուզուելու շեմին:
Թութուփեշտան նախկին Խորհրդային Միութիւնում յայտնի էր իր բանջարեղէնով: Գիւղը մեծ եկամուտներ էր բերում Ազրպէյճանին, սակայն այդտեղ այդպէս էլ մինչ այժմ դպրոցի շէնք չի կառուցուել: Այսօր մէկ դար առաջ կառուցուած շէնքը վթարային է եւ կարող է փլուզուել ամէն պահի: Գիւղի բնակչութիւնը բազմիցս դիմել է իշխանութիւններին` գիւղում նոր դպրոցի շէնք կառուցելու խնդրանքով, բայց ոչ մի դրական արդիւնք չի ստացել:
CATEGORIES Պատմական

